Նորություններ

A+ A- PRINT_PAGE


1 ամիս ԱՆՎՃԱՐ՝ ՕՆԼԱՅՆ բաժանորդագրվելու դեպքում


19.12.2019

Ամանորին ընդառաջ Ռոստելեկոմն առաջարկում է բաժանորդագրության առավել հարմար և  ժամանակակից պայմաններ՝ ծառայություններին առցանց միանալու հնարավորություն։

Այս եղանակով Ռոստելեկոմի ծառայություններին միանալով 1 տարով՝ բաժանորդները կստանան հնարավորություն՝ օգտվելու իրենց նախընտրած սակագնային փաթեթից 1 ամիս անվճար։ 

Ավելին, օնլայն բաժանորդագրությամբ բաժանորդները կխնայեն թանկարժեք ժամանակը և ջանքերը՝  ընդամենը մի քանի քլիքով միանալով Ռոստելեկոմին՝ առանց սպասարկման սրահ այցելելու։

Ի դեպ՝ այսուհետ օնլայն բաժանորդագրության կայք-էջը հասանելի կլինի օգտատերերին ավելի հարմարավետ և նորարական լուծումներով հագեցած կառուցվածքով։

Օնլայն բաժանորդագրվելու համար հետևե՛ք հղմանը, իսկ առաջարկի պայմաններին ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ՝ զանգահարելով 060 46 46 46 հեռախոսահամարին կամ անցնելով հղումով։