Նորություններ

A+ A- PRINT_PAGE


Միջազգային հեռախոսակապի սակագների փոփոխություն


06.02.2015

Հարգելի բաժանորդներ,

Տեղեկացնում ենք, որ Վրաստանի, Ուկրաինայի և Ռուսաստանի օպերատորների կողմից միջօպերատորական սակագների բարձրացման հետ կապված՝ ս.թ. մարտի 7-ից կփոփոխվեն դեպի Վրաստան և Ուկրաինա, իսկ Մարտի 10-ից դեպի Ռուսաստան կատարվող միջազգային զանգերի սակագները: Դեպի Վրաստանի ֆիքսված ցանցեր կատարվող զանգերի սակագինը կդառնա 135 դր./րոպե, իսկ դեպի Վրաստանի բջջային ցանցեր կատարվող զանգերի սակագինը կդառնա՝ 225 դր./րոպե: Դեպի Ուկրաինա ֆիքսված ցանցեր կատարվող զանգերի սակագինը կդառնա 109 դր./րոպե, դեպի Ուկրաինա բջջային ցանցեր կատարվող զանգերի սակագինը՝ 209 դր./րոպե, դեպի Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ կատարվող զանգերի սակագինը՝ 12դր./րոպե, դեպի Ռուսաստանի այլ ֆիքս. ցանցեր կատարվող զանգերի սակագինը՝ 22դր./րոպե, դեպի Ռուսաստանի Բիլայն բջջ. ցանցեր՝ 125դր./րոպե և դեպի Ռուսաստանի այլ բջջ. ցանցեր՝ 105դր./րոպե: