Նորություններ

A+ A- PRINT_PAGE


"ԱՐՎԵՍՏ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ" ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵՑ "ՌՈՍՏԵԼԵԿՈՄ"-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ


05.06.2019

2019 թվականի մայիսի 31-ին պաշտոնապես մեկնարկեց Արմենիա Արթ Ֆեյր (Armenia Art Fair) մշակութային եզակի միջոցառումը, որը ներկայացրեց համադրողների և ցուցասրահներ Կովկասից, Եվրոպայից, Մերձավոր Արևելքից և ԱՄՆ-ից:

Երկրորդ Արթ Ֆեյր ծրագիրն ուշադրությունը կենտրոնացրել էր երիտասարդ արվեստագետներին աջակցելու, արվեստի շուկա ձևավորելու և Հայաստանում արվեստի կրթությունը զարգացնելու շուրջ: Արմենիա Արթ Ֆեյրը ներկայացրեց հայաստանյան և արտասահմանյան ժամանակակից հայ արվեստագետների, ինչպես նաև արվեստագետների հետխորհրդային տարածաշրջանից, Մերձավոր Արևելքից ու Արևելյան Եվրոպայից:

Միջոցառման դիտարժան հատվածներից մեկը՝ «Արվեստ և տեխնոլոգիա» խորագիրը կրող միջոցառումների շարքը, հովանավորում էր հեռահաղորդակցության ոլորտի առաջատար ընկերություններից մեկը՝ «Ռոստելեկոմ» ընկերությունը: 

«Տեխնոլոգիական լուծումները արվեստում անխուսափելի են, ինչպես ստեղծագործ միտքը՝ տեխնոլոգիաներում։ Արվեստն ու տեխնոլոգիաները մեր կյանքի անբաժան մասն են կազմում, և հետաքրքիր է ուսումնասիրել տարբեր երկրներում այս երկու՝ մարդկության համար շատ կարևոր ոլորտների փոխգործակցությունն ու փորձը Արմենիա Արթ Ֆեյրի նման բարձրակարգ միջոցառումների ընթացքում»,— նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

«Արվեստ և տեխնոլոգիա» խորագրի ներքո միջոցառումները կազմվել էին արվեստի և մշակույթի ոլորտներում նոր տեխնոլոգիաների ազդեցության ներկայացման շուրջ, ինչը հատկանշական է՝ հզոր գիտատեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (STEM) ներուժ ունեցող Հայաստանի համար:

Ծրագրի շրջանակներում մայիսի 26-ից հունիսի 2-ը կազմակերպվել էին հետևյալ միջոցառումները՝

-Մայիսի 27-30 անցկացվեց վորքշոփ ԹՈՒՄՈ կենտրոնում լեհ արվեստագետ Պրժեմիսլավ Յասելսկու հետ։ Արդյունքում երեխաների հետ ստացված ինստալյացիան ներկայացվեց Երևան էքսպոյի ընթացքում մայիսի 31- հունիսի 3 անցկացված ցուցադրության ժամանակ։
 

-Հունիսի 2-ին ներկայացվեց ձայնային պերֆորմանս «Անտառում թռչուն կա» խորագրով, որը ներկայացվեց կենդանի և էլեկտրոնային երաժշտության համադրությամբ։

-Հունիսի 2-ին Հայաստանի ազգային պատկերասրահում անցկացվեց արվեստի զրույց-դասախոսություն, որը ներառում էր Domestic Data Streamers ստուդիայի համահիմնադիր Պո Գարսիայի (Իսպանիա) զրույցը՝ ներկայացնելով մի շարք ուսումնասիրված օրինակներ, թե ինչպես արվեստի և տվյալների ֆիզիկական ներկայացումը կարող է օգնել մարդկանց հասնելու յուրաքանչյուր թվի հետևում ընկած իմաստին:

-Մայիսի 26-ին Ձայնալաբ արվեստի, գիտության և տեխնոլոգիաների փորձարարական հարթակի կողմից ներկայացվեց տեխնոլոգիական լուծումներով ձայնային կատարումը։

Արմենիա Արթ Ֆեյրի հիմնական նպատակն է բարձրացնել արվեստի մասին իրազեկվածության մակարդակը, խրախուսել արվեստի ներդրումները Հայաստանում և տարածաշրջանում, կիսել արվեստի ոլորտում լավագույն փորձը և նպաստել մշակութային բազմազանությանը` միաժամանակ աջակցելով արվեստի կրթությանը։

Արթ Ֆեյրի հովանավորների թվում էին նաև ՀՀ Մշակույթի նախարարությունը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը, Ամերիաբանկը, գործընկերներն էին՝ Երևանում Գյոթե կենտրոնը, Արթպրայսը, Արթթերիթորին, այլ կառույցներ ու կազմակերպություններ: