Նորություններ

A+ A- PRINT_PAGE


ՍԻՐՎԱԾ ՄՈՒԼՏՀԵՐՈՍՆԵՐԸ ԿԽՈՍԵՆ ՀԱՅԵՐԵՆ «ՌՈՍՏԵԼԵԿՈՄ»-Ի ՍՄԱՐԹ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ. ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾԱՐԿԵԼ Է «ՇԱՆԹ KIDS» ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԸ


21.01.2020

«Ռոստելեկոմ»-ը, կարևորելով բաժանորդների առաջարկներն ու ցանկությունները, հեռուստադիտողին է ներկայացնում նոր և շատ սպասված՝ «Շանթ Kids» HD (թիվ 517) հեռուստաալիքը։

«Շանթ Kids» -ը հանդիսանում է առաջին հայալեզու շուրջօրյա մանկական հեռուստաալիքը, որը հնարավորություն է ընձեռում դիտելու բոլոր ժամանակների լավագույն մուլտֆիլմերն ու հեքիաթները միմիայն հայերեն թարգմանությամբ։ Այն սպասված հեռուստաալիք է՝ գունեղ, տպավորիչ, ապահով, ուսուցողական բովանդակությամբ և ներառվել է «Ռոստելեկոմ»-ի բոլոր փաթեթային առաջարկներում։

«Շանթ Kids» HD հեռուստաալիքով հեռարձակվելու են՝

*  հայկական սիրված մուլտֆիլմեր,

*  մրցութային հեռուստաշոուներ,

մանկապատանեկան գեղարվեստական ֆիլմեր,

*  հանրահայտ լիամետրաժ և կարճամետրաժ մուլտֆիլմեր,

*  Союзмультфильм-ի ողջ տեսադարանը։

 Այսպիսով, «Շանթ Kids» HD հեռուստաալիքի շնորհիվ հին ու բարի հեքիաթային հերոսները մանուկների հետ հեռուստաէկրանից կխոսեն հայերեն լեզվով։

«Շանթ Kids»` մեկ քայլ մանուկներին ընդառաջ:

Ընկերության Սմարթ հեռուստատեսության եթերով մշտապես հեռարձակվում է ամենաբարձր վարկանիշն ունեցող բովանդակությունը՝ պարբերաբար թարմացվելով ու համալրվելով լավագույն ժամանակակից հեռուստաալիքներով։

Հիշեցնենք նաև, որ Սմարթ հեռուստատեսության բոլոր ալիքները նույնպես մինչև ս.թ. փետրվարի 15-ը հասանելի կլինեն ընկերության բոլոր բաժանորդների համար։