Նորություններ

A+ A- PRINT_PAGE


ՄԵԿՆԱՐԿԵԼ Է "ՌՈՍՏԵԼԵԿՈՄ"-Ի ԱՄԵՆԱՄՅԱ ԴԱՐՁԱԾ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ


ՄԵԿՆԱՐԿԵԼ Է
19.07.2018

Մեկնարկել է ամենամյա դարձած ուսանողայան նախագիծը, որը "Ռոստելեկոմ"-ն անց է կացնում արդեն չորրորդ անգամ։

Առաջին շաբաթվա ավարտին ուսանողները նեկայացրեցին իրենց առաջին թիմային աշխատանքի արդյունքները՝ տեսանյութերի տեսքով ներկայացնելով "Ռոստելեկոմ" ընկերության առավելություններն ու հնարավորությունները։

Ծրագիրն ընդգրկում է ինտերակտիվ ուսուցողական և ճանաչողական դասընթացներ 10-ից ավելի թեմաների շուրջ (սկսած հաղորդակցությունից, մարքեթինգից, բրենդինգից, իրավական ձևակերպումներից, վաճառքների հմտություններից, աշխատաշուկայի առանձնահատկություններից մինչև օպտիկա, ցանցային լուծումներ և այլ հետաքրքրաշարծ ուղղություններ), գործնական նախագծեր, թիմային աշխատանքներ։
 
Ուսանողները ներկայացնում են նաև իրենց առաջարկներն ու լուծումները "Ռոստելեկոմ"-ի գործունեության տարբեր ուղղությունների վերաբերյալ։
 
Նախագիծը միավորում է ուսանողների ամենատարբեր բուհերից (այս անգամ՝ Հայ-ռուսականն համալսարան, ՀԱՊՀ, ՀՊՏՀ, ԵՊՀ, Հայաստանում ֆրանսիական համալսարան, Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան, Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ինստիտուտ) և հնարավորություն ընձեռում ստանալու տեսական և գործնական գիտելիքներ կորպորատիվ մշակույթի և մի շարք կարևոր թեմաների շուրջ։
 
Ծրագրի ավարտին մրցութային փուլում հաղթող ճանաչված մասնակիցը հնարավորություն է ստանալու եռամսյա վարձատրվող ուսուցում անցնելու իր նախընտրած ստորաբաժանման կազմում, իսկ ուսուցման ընթացքում դրական արդյունքներ արձանագրելու դեպքում՝ համալրելու "Ռոստելեկոմ" Հայաստանի անձնակազմը:

 

Կրեատիվ մտածողությամբ, ճկունությամբ, թիմային ոգով, գիտելիքներով, արագ կողմնորոշվելու ունակությամբ աչքի ընկած ուսանողներին, ինչպես և նախորդ տարիներին, ևս կընձեռնվի ընկերությունում աշխատանքի անցնելու հնարավորություն։

Նախորդ տարիների մասնակիցները, որոնք արդեն իսկ աշխատում են ՏՏ անվտանգության, ցանցերի նախագծման, վաճառքի, և այլ ստորաբաժանումներում, նշում են, որ սա բացառիկ հնարավորություն է ցանկացած ուսանողի համար՝ անմիջապես աշխատակազմից տեղեկանալու խոշոր ընկերություններում գործող բիզնես գործընթացներին, մշակույթին և ամենակարևորը՝ աշխանքի անցնելու նման ընկերությունում: