Նորություններ

A+ A- PRINT_PAGE


Ռոստելեկոմ-Այբ հեռավար ուսուցում


20.03.2020
«Այբ» կրթական հիմնադրամի «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակի ուսուցողական նյութերը Ռոստելեկոմի Hybrid Edu ալիքի եթերում և ֆիլմադարանում

Աջակցելով երկրում հեռավար ուսուցման նոր մշակույթի ներդրման գործընթացին` հայտարարում ենք «Այբ» կրթական հիմնադրամի հետ համագործակցության մեկնարկը:
Այսպիսով՝ Ռոստելեկոմի Սմարթ TV նոր՝ Hybrid Edu (ch 121) հեռուստաալիքի եթերում, ինչպես նաև ֆիլմադարանի Սերիալներ բաժնի ուսուցողական հարթակի միջոցով մեր բոլոր բաժանորդներին հասանելի կլինեն «Քան» ակադեմիայի էլեկտրոնային ռեսուրսները: 
«Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակի մասնագետների մշակած վարժություններն ու դասերը բազմազան բովանդակություն ունեն՝ մաթեմատիկայից մինչ երաժշտություն և արվեստ։
Մասնավորապես՝
1.    Մաթեմատիկա
2.    Արվեստի պատմություն
3.    Երաժշտություն
4.    Վիճակագրություն և հավանականության տեսություն
 
Ի դեպ, բովանդակությունը մեր բաժանորդներին հասանելի կլինի առանց հավելյալ վճարի:
Նախագիծն իրականացվում է «Հիբրիդ Սոլյուշնզ»  ընկերության հետ համատեղ:
 
Արտակարգ դրությունից դեպի արտակարգ ուսուցում  Ռոստելեկոմի հետ