Նորություններ

A+ A- PRINT_PAGE


ՀԱՅՏՆԻ ԵՆ ՓԵՏՐՎԱՐԻ 19-ԻՆ «ՌՈՍՏԵԼԵԿՈՄԻ» ԿՈՂՄԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ


ՀԱՅՏՆԻ ԵՆ ՓԵՏՐՎԱՐԻ 19-ԻՆ «ՌՈՍՏԵԼԵԿՈՄԻ» ԿՈՂՄԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ
23.02.2016

«Ռոստելեկոմը» Հայաստանում փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրը, կազմակերպել էր մրցույթ ընկերության Ֆեյսբուքյան պաշտոնական էջում։ Մրցույթին մասնակցողները պետք է մեկնաբանություններ թողնեին ընկերության Ինտերնետ հասանելիության ծառայության վերաբերյալ։

Ամփոփվեցին արդյունքները, և ամենաօրիգինալ նկարագրության հեղինակները ստացան մրցանակներ, մասնավորապես, գլխավոր մրցանակին՝ Դեն Բրաունի Ինֆեռնո գրքին, արժանացավ գեղեցիկ և թեմային համահունչ մեկնաբանության հեղինակ՝ Աիդա Մեսրոպյանը։

Հուշանվերների արժանացան նաև ամենաարագ արձագանքող (Վարուժան Ստեփանյան) և հնարամիտ (Լևոն Գալստյան) մեկնաբանության հեղինակ օգտատերերը։

Հավելենք նաև, որ փետրվարի 19-ին՝ մեծն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, «Ռոստելեկոմի» երևանյան վաճառքի և սպասարկման սրահներում բաժանորդագրվողները ստացել են նվերներ գրքերի տեսքով։

Մանրամասները ներկայացված են ընկերության ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/rtarmenia ։