Նորություններ
«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ»-Ը ՎԵՐԱԲԱՑԵԼ Է ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՍՐԱՀ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Պարետի՝ որոշ ոլորտների գործունեության սահմնափակումների կրճատման վերաբերյալ որոշմամբ պայմանավորված՝ «Ռոստելեկոմ» ընկերությունը վերսկսում է աշխատանքը Կենտրոն վարչական շրջանի վաճառքի և սպասարկման սրահում (հասցե՝ ք. Երևան, Նալբանդյան 28/1)։
Ընկերությունը հոգ է տանում, որպեսզի իրականացվեն բոլոր կանխարգելիչ միջոցառումերը. սրահը պարբերաբար ախտահանվում և օդափոխվում է, առկա են անձնակազմի համար անհրաժեշտ բժշկական պարագաներ` դիմակներ, ձեռնոցներ և ախտահանիչ հակաբակտերիալ նյութեր։ Անձնակազմը տեղեկացված է և խստագույնս հետևում է անվտանգության կանոններին՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը։
Վաճառքի և սպասարկման սրահը կաշխատի հատուկ ռեժիմով՝ երկուշաբթի-ուրբաթ՝ ժամը 11։00-15։00։
Այնուամենայնիվ, ընկերությունը կոչ է անում բաժանորդներին՝ շարունակել օգտվել ընկերության առցանց և հեռախոսային սպասարկման ծառայություններից և խիստ անհրաժեշտության դեպքում միայն դուրս գալ տնից: