Նորություններ
«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ»-Ը ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՍԿՍՈՒՄ CENTURYLINK ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ
«Ռոստելեկոմ» ընկերությունը սկսում է համագործակցությունը համաշխարհային խոշորագույն ինտերնետ մատակարար CenturyLink ընկերության հետ, որի շնորհիվ ընկերությունը դիվերսիֆիկացնում է համացանցի միջազգային իր ռեսուրսները:
Այսուհետ ընկերության բաժանորդները հնարավորություն կունենան օգտվելու էլ ավելի հուսալի Ինտերնետ կապից:
«Մենք կարևորում ենք այս համագործակցության մեկնարկը հատկապես այս օրերին, երբ համացանցը և հեռահար թվային ծառայություններն ավելի ակտուալ են, քան երբևէ: Մեր միջազգային գործընկերների ցանկում ավելացնելով համաշխարհային առաջատար CenturyLink ընկերությանը՝ մենք ավելի լայն հնարավորություններ ենք բացում մեր հաճախորդների առջև»,-նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:
Centuty Link (CTL)-ը տեխնոլոգիական առաջատար է, որը համացանցի, ամպային կապի և անվտանգության լուծումներ է մատուցում ամբողջ աշխարհում: Իր ընդարձակ օպտիկամանրաթելային ցանցի միջոցով Centuty Link-ը ապահովում է անվտանգ և հուսալի ծառայություններ՝ կապի օպերատորների, բիզնեսի և սպառողների անընդհատ աճող թվային պահանջները բավարարելու համար:
Ընկերությունը ծառայություններ է մատուցում ավելի քան 60 երկրում, և ցանցի օպտիկամանրաթելային մալուխների երկարությունը հասնում է շուրջ 450.000 մղոնի:
Ավելի մանրամասն Centuty Link-ի մասին՝ www.centurylink.com: