Նորություններ

A+ A- PRINT_PAGE


Ռոստելեկոմ- CenturyLink համագործակցության մեկնարկը տրված է


06.04.2020

Այս անգամ մենք հայտարարում ենք համաշխարհային խոշորագույն ինտերնետ մատակարար CenturyLink ընկերության հետ համագործակցության մեկնարկի մասին:

Այս համագործակցության արդյունքում մենք դիվերսիֆիկացնում ենք համացանցի միջազգային մեր ռեսուրսները՝ էլ ավելի բարձրացնելով մատուցվող ինտերնետ ծառայության հուսալիությունը:

Հատկապես այս օրերին, երբ համացանցը և թվային ծառայությունները վայելում են զգալիորեն ավելի մեծ պահանջարկ, մենք ընդլայնում ենք մեր հաճախորդների հնարավորությունները՝ մեր միջազգային գործընկերների ցանկում ավելացնելով համաշխարհային առաջատար CenturyLink ընկերությանը:

CentutyLink (CTL)-ը տեխնոլոգիական առաջատար է, որը համացանցի, ամպային և անվտանգության լուծումներ է մատուցում աշխարհի շուրջ 60 երկրների կապի օպերատորներին, ավելի քան 100,000 շենք-շինություններում՝ զինված լինելով ավելի քան 450,000 մղոն օպտիկամանրաթելային ցանցով:  Մանրամասները՝ www.centurylink.com

Ռոստելեկոմը մշտապես բարելավում է մատուցվող ծառայությունների որակն ու պայմանները՝ մեր հայրենակիցներին ապահովելով հեռահաղորդակցության գերժամանակակից և հզոր լուծումներով։