Նորություններ
«ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ - ԻՆՏԵՐՆԵՏ ԼՈՒՅՍԻ ԱՐԱԳՈՒԹՅԱՄԲ» ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉՈՐՐՈՐԴ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՉԻՆԱՍՏԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԷՐ ՀԵՌՈՒՍՏԱԼՐԱԳՐՈՂ ՀԱՅԿՈՒՀԻ ԱՍԱՏՐՅԱՆԸ
«Տեխնոլոգիաներ կյանքի համար-Ինտերնետ լույսի արագությամբ» խորագիրը կրող լրագրողների միջազգային մրցույթի հայաստանյան հաղթողը՝ Հայկուհի Ասատրյանը ս․թ․ հոկտեմբերի վերջին ռուսաստանյան լրագրողների հետ այցելեց Չինաստան։
Պրեսս-տուրի ժամանակ լրագրողներն այցելեցին Huawei ընկերության գլխավոր գրասենյակ Շենչժեն քաղաքում, եղան հեռահաղորդակցման ոլորտի սարքավորումներ արտադրող ընկերության գործարանում, ծանոթացան Huawei առաջադեմ տեխնոլոգիաներին։ Ընկերության կորպորատիվ հաղորդակցման գծով փոխտնօրեն Գլեն Սքլոսը և Տեխնիկական տնօրեն, Պեկինի ավիացիայի և տիեզերագնացության համալսարանի պրոֆեսոր Վան Ցզիկույը հանդիպում ունեցան լրագրողների և բլոգերների հետ։
Չինաստանի մասին տպավորություններն առավել ամբողջացան Հոնկոնգ այցելությամբ, ուր անմոռանալի և հիշարժան օրեր անկացրին մասնակիցները։
«ՏՏ ոլորտը լուսաբանող լրագրողի համար, շատ կարևոր է տեսնել այն, ինչի մասին նա գրում է։ Անասելի հետաքրքիր էր ծանոթանալ Huawei արտադրական պրոցեսին և տեխնոլոգիաներին։ Ինձ համար՝ որպես լրագրող, շատ կարևոր էր տեսնել Huawei ընկերության կուտակած փորձն այս ոլորտում։ Սակայն առավել կարևոր էր իմանալ, թե ինչ է սպասվում մեզ ապագայում, մասնավորապես 5G տեխնոլոգիան, «խելացի» տները, փողոցները և ամբողջական քաղաքները, լինել իրադարձությունների կենտրոնում, իմանալ և տեսնել զարգացումները, ընդլայնել ՏՏ ոլորտի վերաբերյալ գիտելիքները։ Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ստացա լինել "2020"-ում նման հետաքրքիր գործընկերների հետ,- իր տպավորություններով կիսվեց Արմենիա ԹԻՎԻ-ի հեռուստալրագրող Հայկուհի Ասատրյանը, ով մրցույթում հաղթող էր ճնչվել «Ռադիո և Հեռուստատեսություն» անվանակարգում։
Լրագրողների շրջանում անցկացվող «Տեխնոլոգիաներ կյանքի համար» IV ամենամյա մրցույթն անց էր կացվում տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների, տարբեր ոլորտներում կիրառման վերաբերյալ առավել օբյեկտիվ և որակյալ լուսաբանմանը ԶԼՄ-ների և բլոգերների ուշադրությունը հրավիրելու նպատակով: Ամեն տարի ավելի քան 500 ԶԼՄ ներկայացուցիչներ Ռուսաստանից և արդեն իսկ Հայաստանից մասնակիցն են դառնում մրցույթին։
2015թ․ մրցույթը անց էր կացվում «Ռոստելեկեմի» կողմից Huawei ընկերության հետ համատեղ, տարածաշրջանային առաջատար ԶԼՄ-ների ինֆորմացիոն աջակցությամբ։