Նորություններ

A+ A- PRINT_PAGE


«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ»-Ը ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՖԻԼՄԵՐ ԴԻՏԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ


20.03.2020

 

 

«Ռոստելեկոմ»-ը հոգ տանելով բաժանորդների հարմարավետության մասին, շարունակում է նոր անակնկալներ մատուցել և ապահովել նրանց հաճելի ժամանցը տանը:

Այսուհետ ընկերության Սմարթ հեռուստատեսության բոլոր բաժանորդները հնարավորություն կունենան դիտելու Ֆիլմադարանի բոլոր ֆիլմերն ու սերիալները՝ առանց հավելյալ վճարի:

Առաջարկը գործում է մինչև ս. թ. ապրիլի 15-ը ներառյալ:

Ստեղծված արտակարգ իրավիճակում շատ կարևոր է հնարավոր բոլոր ռեսուրսներից արդյունավետ օգտվել՝ հաճելին օգտակարի հետ համատեղելու նպատակով:

Հիշեցնենք, որ մարտի 13-ից ընկերության ՍՄԱՐԹ հեռուստատեսության բոլոր ժամանցային և մանկական հեռուստաալիքները հասանելի են բոլոր բաժանորդների համար մինչև ապրիլի 15-ը ներառյալ: