Նորություններ
"ՌՈՍՏԵԼԵԿՈՄ"-Ը ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՍԿՍԵԼ ՖԵՅՍԲՈՒՔԻ ՀԵՏ
"Ռոստելեկոմ"-ը հայաստանյան օգտատերերի համար նորանոր տեխնոլոգիական լուծումներ է գործարկում՝ բարձրացնելով ամենահաճախ օգտագործվող ռեսուրսների հասանելիությունն ու ցանցի արագագործությունը։
Ընկերությունը Ֆեյսբուք սոցիալական ցանցի հետ կնքված համաձայնագրի արդյունքում "Ռոստելեկոմ"-ի տվյալների կենտրոնում տեղակայվել են սոցցանցի սերվերները (cache)՝ հնարավոր դարձնելով բովանդակության գերարագ հասանելիությունը հայ օգտատերերի համար։
Այսուհետ, շնորհիվ Հայաստանում տեղակայված ֆեյսբուքյան սերվերների (cache)՝ "Ռոստելեկոմ"-ի բաժանորդները սոցիալական կայքի բովանդակության նկատմամբ առավել արագ և որակյալ հասանելիություն կստանան։
"Մեզ համար առաջնայինը մեր բաժանորդի պահանջմունքներն են և մեր ջանքերն ուղղված են նրանցից յուրաքանչյուրին բարձրակարգ ու ժամանակակից ծառայությունների տրամադրմանը։ Ֆեյսբուքի հետ համագործակցության արդյունքում բաժանորդների կողմից պահանջված բովանդակությունը տեղակայելով Հայաստանում գտնվող մեր տվյալների կենտրոնում, մենք էլ ավելի ենք բարելավում մատուցվող ծառայությունների որակը: Շարունակելու ենք մեր քաղաքականությունը Հայաստանում տեխնոլոգիական արդի նորույթներն ու լուծումները ներկայացնելու ուղղությամբ՝ մեր բաժանորդներին տրամադրելով լավագույն ծառայությունները",—նշեց "Ռոստելեկոմ" Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
Հիշեցնենք, որ "Ռոստելեկոմ" Հայաստանը նմանատիպ համագործակցություն ունի նաև համաշխարհային բովանդակություն տրամադրող այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են Google, Rutube.ru, Mail.ru: