Նորություններ

A+ A- PRINT_PAGE


ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «ՌՈՍՏԵԼԵԿՈՄ»-Ի ՆՈՐ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՍՐԱՀԸ


ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «ՌՈՍՏԵԼԵԿՈՄ»-Ի ՆՈՐ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՍՐԱՀԸ
07.05.2021

Մայիսի 6-ին Գյումրիում բացվեց «Ռոստելեկոմ» ընկերության վաճառքի և սպասարկման նոր սրահը։ Ընկերությունն այսուհետ իր ծառայությունները կմատուցի և բաժանորդներին կսպասարկի Բագրատունյաց հրապարակ, 8 շենք, 2/1 հասցեում։        

Վաճառքի և սպասարկման նոր սրահը հնարավորություն կտա բաժանորդներին ստանալ  բարձրակարգ սպասարկում առավել հարմարավետ պայմաններում։     

Ընկերության վաճառքի և սպասարկման սրահի հանդիսավոր բացմանը ներկա էին ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը և Գյումրիի քաղաքապետ Հայկ Սուլթանյանը։։

«Գյումրին մեր ընկերության համար ունի ռազմավարական մեծ նշանակություն։ Գյումրին այն առաջին քաղաքներից է, որտեղ մեր ընկերությունը դեռ 2012 թվականից սկսել է ծառայություններ մատուցել, և մեզ համար շատ կարևոր է Գյումրիի մեր բաժանորդների սպասարկումը դարձնել առավել հարմարավետ։ Նոր սրահը նույն ջերմությամբ և պատրաստակամությամբ կընդունի ցանկացած հաճախորդի՝ տրամադրելով ընկերության կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ բարձրակարգ սպասարկում»,- նշեց «Ռոստելեկոմ» Հայաստան ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

«Շատ կարևոր է, որ մեր բնակչության համար հասանելի լինեն նորարարական  տեխնոլոգիաները և հեռահաղորդակցության բարձրորակ ծառայությունները։ Ռոստելեկոմը դա կարող է լիարժեք ապահովել։ Մենք ուրախ ենք այս գրասենյակի բացման կապակցությամբ և հուսով, որ այս գրասենյակը կնպաստի նաև մեր հետագա համագործակցության արդյունավետության բարձրացմանը»,- նշեց Գյումրիի փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանը։

Ընկերությունը, նոր ՎՍՍ-ի բացման կապակցությամբ, պատրաստել էր նաև անակնկալ գյումրեցիների համար։ Բոլոր նրանք, ովքեր մայիսի 6-8-ը ներառյալ կբաժանորդագրվեն ընկերության ծառայություններին նորաբաց ՎՍՍ-ում, ծառայությունների մատուցման առաջին 2 ամիսը կստանան ԿԵՍ ԳՆՈՎ և իհարկե անակնկալ նվեր՝ ընկերության կողմից։

Վաճառքի և սպասարկման սրահը բաց է երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00 - 19:00 և շաբաթ օրը՝ 10:00 - 15:00։