Նորություններ
«ՌՈՍՏԵԼԵԿՈՄԻ» ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ԿԻՍՎԵՑԻՆ ԻՐԵՆՑ ՓՈՐՁՈՎ «ՀԱՐԹԱԿ» ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
«Ռոստելեկոմի» մասնագետները հունիսի 25-26-ը կայանալիք «Հարթակ» փորձի փոխանակման փառատոնի շրջանակներում մասնակիցների հետ կիսվեցին իրենց փորձով և հմտություններով։ Մասնավորապես նրանք հանդես եկան «Արվեստ և տեխնոլոգիա» բաժնում ներկայացնելով երկու սեմինար-քննարկում (workshop) «Ինտենտեը և մենք․ անվտանգ ինտերնետ հասանելիություն» և «Ինչպես պատրաստել կայք սեփական ձեռքերով»։
Առաջին սեմինարի ընթացքում մասնակիցները տեղեկացան, թե ինչպես են խոշոր ինտերնետ պրովայդերներն ապահովում անվտանգությունն իրենց բաժանորդների համար, ներկայացվեցին մոնիտորինգային, լոգավորման և կլաստերային համակարգերը, ինչպես նաև «Ռոստելեկոմի» ՏՏ փորձագետ Արմեն Գնունին մանրամասնեց ցանկացած վայրում ինտերնետից անվտանգ օգտվելու հիմնական կանոնները։
Ավելի ուշ սեփական կայքը ստեղծել ցանկացողների համար «Ռոստելեկոմի» ՏՏ փորձագետ Վլադիսլավ Գորոխովը քայլ առ քայլ ներկայացրեց կայքը կամ բլոգը ձևավորելու ողջ գործընթացը և պատասխանեց հարցերին։
Մասնակիցների թվում էին ինչպես երիտասարդներ, այնպես էլ միջին տարիքի անձինք, ովքեր մեծ գոհունակությամբ նշում էին, որ նյութերը մատչելի են անգամ քիչ հմտություններ ունեցողների համար։
Բոլոր մեծ ոգևորությամբ լսում էին խոսնակներին և փաստում, որ փորձառությունը վերջիններիս հնարավորություն էր տալիս առավել մատչելի և խորը տեղեկատվություն տալ յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ։
«Հարթակ» փորձի փոխանակման փառատոնը Երևանում անց էր կացվում երկրորդ անգամ և տարբեր թեմաների շուրջ համախմբել էր ավելի քան 50 հայ և արտասահմանցի խոսնակ-մասնագետների ամենատարբեր ոլորտներից։
«Հարթակ» փորձի փոխանակման փառատոն
«Հարթակ» փորձի փոխանակման փառատոնի նպատակն է ստեղծել գիտելիքների փոխանակման այլընտրանքային հարթակ՝ միավորելով տարբեր ոլորտներում ներգրավված փորձառու մասնագետների: Փառատոնն առաջին անգամ իրականացվել է 2015թ-ին Երևանում:
2016թ-ին «Հարթակ» փառատոնն անց էր կացվում հունիսի 25-26-ը երևանյան մի շարք վայրերում, ինչպիսիք են Էօն հակասրճարանը, Մաշտոցի պուրակը, Թումոյի այգին, հարթակներ:
Փառատոնի երկու օրերի ընթացքում անցկացվեցին 50-ից ավելի վարպետաց դասընթացներ Դասընթացները կլինեն չորս թեմաների շուրջ՝ «Արվեստ և տեխնոլոգիաներ», «Հոգի և մարմին», «Արա ինքդ» և «Խոհարարություն»:
Հարթակի գործընկերներն ու աջակիցներն են «Ռոստելեկոմ» ընկերությունը։
Բանախոսների, ինչպես նաև դասընթացների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ «Հարթակ»-ի պաշտոնական վեբ-կայքում` www.hartakyerevan.com: