Նորություններ
"ՌՈՍՏԵԼԵԿՈՄԻ" ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԹԻՄԸ ՄԻԱՑԵԼ ԷՐ ՕՐՐԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ
Երեխաների իրավունքերի պաշտպանության միջազգային օրվան՝ հունիսի 1-ին ընդառաջ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը կազմակերպել էր մինի ֆուտբոլի բարեգործական առաջնություն, որի նպատակն էր դրամահավաք իրականացնել երևանյան և վանաձորյան կենտրոնների շուրջ 210 կարիքավոր երեխաների ամառային հանգիստը կազմակերպելու համար:
Բարեգործական մրցաշարին իր մասնակցությունը ցուցաբերեց նաև «Ռոստելեկոմը»՝ ներկայանալով ֆուտբոլային թիմով։ Թիմի կազմում էին ընկերության ամենատարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ, ովքեր իրենց պատրաստակամությունն էին հայտնել մասնակցելու մրցաշարին և աջակցելու կարիքավոր երեխաներին ուղղված դրամահավաքին։
Մրցաշարի եզրափակչում հաղթող ճանաչվեց Հայաստանի լրագրողների հավաքականը։
«Օրրան» բարեգործական կազմակերպության հետ «Ռոստելեկոմի» համագործակցությունը մեկնարկել է 2016թ․-ին և շարունակական բնույթ է կրում՝ նպաստելով երևանյան և վանաձորյան կարիքավոր երեխաների բարեկեցության ապահովմանը։