Նորություններ
«ՌՈՍՏԵԼԵԿՈՄԸ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է «ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ-ԱՌԱՎԵԼ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» VI ԱՄԵՆԱՄՅԱ ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԵԿՆԱՐԿԻ ՄԱՍԻՆ (2016-2017)
«Ռոստելեկոմը» մեկնարկում է 2016-2017թթ. «Տեխնոլոգիաներ կյանքի համար-առավել հնարավորություններ» VI լրագրողական մրցույթը։ Մրցույթի անցկացման աջակիցն է ինֆորմացիոն և ցանացային տեխնոլոգիաների ոլորտում միջազգային առաջատար ՆԷՔ (NEC) կորպորացիայի դուստր ձեռնարկութունը՝ «ՆԷՔ Նևա կոմունիկացիոն համակարգեր» բաժնետիրական ընկերությունը։
Հայաստանում մրցույթն անց է կացվում «Ռոստելեկոմ» ընկերության կողմից արդեն երրորդ տարին՝ նպատակ ունենալով ԶԼՄ-ների և բլոգերների ուշադրությունը հրավիրել տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների տարբեր ոլորտներում կիրառման վերաբերյալ առավել օբյեկտիվ և որակյալ լուսաբանմանը։ Այս նախագծի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության բոլոր շրջաններից, ինչպես նաև Հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների կողմից նախորդ մրցույթին ներկայացվել են ավելի քան 1000 աշխատանքներ։
Գլխավոր մրցանակակիրները 2017թ. հոկտեմբերին կայցելեն Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում գտնվող ՆԷՔ (NEC) ընկերության գլխամաս:
Մրցույթն անց է կացվում հետևյալ անվանակարգերում՝
- Տպագիր մամուլ
- Ռադիոև հեռուստատեսություն
- Առցանց ԶԼՄ-ներ
- Սոցիալականմեդիա:
2016-2017թթ. մրցույթի ընթացքում աջակցի կողմից սահմանված է հատուկ անվանակարգ՝ ռուս-ճապոնական համագործակցությունը հեռահաղորդակցության ոլորտում լուսաբանողների համար։
Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտի մասնագետներ Ռուսաստանից, Ճապոնիայից և Հայաստանից։
«Մենք այնպիսի զարմանալի ժամանակաշրջանում ենք ապրում, երբ տեխնոլոգիական նորամուծությունները ի հայտ են գալիս գրեթե ամեն օր, և մենք նույնիսկ դադարել ենք զարմանալ։ Իսկ դա նշանակում է, որ մեր լրագրողները սկսած Խաբարովսկից մինչև Կալինինգրադ միշտ ստեղծագործելու նյութ ունեն։ Մեր մրցույթը նախատեսված է նրանց համար, ովքեր անկեղծ և պրոֆեսիոնալ կերպով հետաքրքրված են հեռահաղորդակցության ոլորտով, պատրաստ են նորամուծությունների այս հոսքի մեջ գտնել յուրահատուկ նորություններ և ստեղծել վառ նյութեր։ Բոլորին հրավիրում եմ մասնակցելու և հաղթելու»,-հայտարարեց «Ռոստելեկոմ» ԲԲԸ Հանրային կապերի դեպարտամենտի ղեկավար Կիրա Կիրյուխինան։
«Սա մասշտաբային, ժամանակակից մեդիանախագիծ է բարձրագույն տեխնոլոգիաների շուկայի բոլոր մասնակիցների համար՝ սկսած աշխատակիցներից մինչև օգտատերեր։ Մեզ համար մեծ պատիվ և պատասխանատվություն է հանդես գալ որպես «Ռոստելեկոմի աջակից մրցույթի անցկացման գործում. բավականին նոր և հետաքրքիր համագործակցության ոլորտ է։ ՆԷՔ (NEC) կորպորացիայի անունից բոլոր մասնակիցներին ցանկանում եմ մասնագիտական աճ և հետաքրքիր աշխատանքներ, որոնց մենք պատրաստ ենք ցուցաբերել ինֆորմացիոն և տեխնոլոգիական աջակցություն»,— նշեց «ՆԷՔ Նևա Կոմունիկացիոն համակարգեր» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Ակիխիրո Սակուրային։
Մրցույթն անց է կացվում երկու փուլով և մակրոռեգիոնալ (առաջին) փուլի հաղթողները կմասնակցեն եզրափակիչ փուլ անցած մասնակիցների պարգևատրման արարողությանը, որը տեղի կունենա 2017թ. հունիսին Մոսկվայում։
Մասնակցությանհայտներկայացնելուհամարանհրաժեշտէգրանցվելwww.smi.rt.ruկայքում։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2017թ. ապրիլի 10-ն է:
Հայաստանյան փուլի մասնակիցներին և հաղթողներին սպասվում են նաև անակնկալ մրցանակներ։
Մրցույթի մասին մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է www.smi.rt.ru կայքում:
***
«ՆԷՔ» Կորպորացիան (NEC) հիմնադրվել է 1899 թվականին։ Կորպորացիան ինֆորմացիոն և ցանցային տեխնոլոգիաների ինտեգրման ոլորտում համաշխարհային առաջատար ընկերություններից է։ Արդի տեխնոլոգիաների և փորձաքննության համադրումը թույլ է տալիս ՆԷՔ (NEC) ընկերությանը ամբողջ աշխարհում բավարարել իր հաճախորդների աճող և փոփոխվող պահանջմունքները։ Կորպորացիան օգտագործում է իր ավելի քան 100 տարվա փորձը տեխնոլոգիական նորարարությունների ոլորտում մարդկանց, բիզնեսի և հասարակության հնարավորությունների ընդլայնման համար։
«ՆԷՔ» Նևա կոմունիկացիոն համակարգեր բաժնետիրական ընկերությունը հիմնադրվելէ 1997 թ․ մայիսին։
Ընկերությունը մասնագիտացած է ինչպես հեռահաղորդակցային լուծումների, այնպես էլ հանրային անվտանգության, ծրագրային ապահովման ցանցերի (SDN), և այլ տեխնոլոգիաների մատակարարման գործում։
Մանրամասն տեղեկություններ ներկայացված են կորպորացիայի պաշտոնական կայքում՝ http://www.nec.com հասցեով։