Նորություններ
«ՌՈՍՏԵԼԵԿՈՄԸ» ԵՎ ZTE-Ն ՀԱՅՏԱՐԱՐԵՑԻՆ «ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ - ԱՌԱՎԵԼ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» V ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ
Հունիսի 9-ին Մոսկվա քաղաքում «Ռոստելեկոմը» և ZTE-ն պարգևատրեցին «Տեխնոլոգիաներ կյանքի համար - առավել հնարավորություններ» միջազգային ամենամյա V լրագրողական մրցույթի հաղթողներին։ 2016 թվականին մրցույթին մասնակցեցին լրագրողներ Ռուսաստանի Դաշնության բոլոր շրջաններից, ինչպես նաև Հայաստանից։ Մասնակից աշխատանքների թիվը կազմում է 1082։ Մրցույթի աջակիցն է ZTE ընկերությունը։
«Այս տարի մրցույթին ներկայացվել է 2 անգամ շատ աշխատանք, և մենք ուրախ ենք տեսնել այսպիսի դրական տեղաշարժ։ «Ռոստելեկոմի» համար շատ կարևոր է ստեղծել որակյալ տեղեկատվական միջավայր հեռահաղորդակցության շուկայի, նորամուծությունների և թրենդների լուսաբանման համար։ Ի սրտե շնորհավորում եմ բոլոր հաղթողներին և մաղթում նրանց շարունակական մասնագիտական վերելքներ»,- հայտարարեց «Ռոստելեկոմ» ԲԲԸ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Կիրա Կիրյուխինան։
Հիմնական անվանակարգերում երկրորդ փուլի հաղթող են ճանաչվել՝
• Տպագիր մամուլ - Դանիլ Կոլոսով, «Красный Север», ЯНАО
• Ռադիո և հեռուստատեսություն - Վալենտինա Ալեքսեևա, Չուվաշիա
• Ինտերնետ ԶԼՄ - Քսենիյա Գրիբկովա, Myslo, Տուլա
• Սոցիալական մեդիա - Իլյա Նեդոլյա, Payza Pictures, Կալինինգրադ
• ZTE ընկերության հատուկ մրցանակ - Սերգեյ Դերկաչև, РБК-Юг
«ZTE կորպորացիայի և Ռուսաստանում դուստր ընկերության՝ «ЗТИ-Связьтехнологии»-ի համար մեծ պատիվ է աջակցել «Ռոստելեկոմ» ընկերությանը այս մրցույթի անցկացման հարցում, ինչպես նաև անմիջապես ZTE-ի գլխամասում և Չինաստանի R&D կենտրոններում հյուրընկալել առաջատար ռուս լրագրողներին ու բլոգերներին և ներկայացնել մեր վերջին նորամուծությունները, ձեռքբերումները»,-ասաց Ռուսաստանում ZTE-ի ավագ փոխնախագահ Տիգրան Պողոսյանը։- «Շատ կարևոր է հատկապես հիմա, երբ մեր ընկերությունը, լինելով հեռահաղորդակցության սարքավորումների, լուծումների գծով համաշխարհային առաջատար պրովայդերների քառյակում, դարձել է «Ռոստելեկոմի» բաժանորդների հասանելությունն ապահովելու համար սարքավորումների երկարաժամկետ մատակարար եւ ակտիվ համագործակցում է ռուսաստանյան ԶԼՄ-ների հետ»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ Հայաստանից 2016թ․ մրցույթին մասնակցեցին 17 լրագրողական աշխատանքներ, որոնցից 5-ը երկրորդ փուլում ներկայանալու և ռուսաստանյան լրագրողների հետ գլխավոր մրցանակի համար պայքարելու հնարավորություն ստացան։
«Տեխնոլոգիաներ կյանքի համար-առավել հնարավորություններ» մրցույթն անց է կացվում «Ռոստելեկոմ» ընկերության կողմից՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների, տարբեր ոլորտներում կիրառման վերաբերյալ առավել օբյեկտիվ և որակյալ լուսաբանմանը ԶԼՄ-ների և բլոգերների ուշադրությունը հրավիրելու նպատակով։ Մրցույթի 5 հաղթող մասնակիցները 2016 թվականի հոկտեմբերին կայցելեն Չինաստան՝ ZTE ընկերության գլխավոր գրասենյակ։