Նորություններ

A+ A- PRINT_PAGE


ՌՈՍՏԵԼԵԿՈՄԸ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՏՈՆԱԿԱՆ ՏՐԱՄԱՐԴՐՈՒԹՅՈՒՆ ՊԱՐԳԵՎԵՑ


 ՌՈՍՏԵԼԵԿՈՄԸ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՏՈՆԱԿԱՆ ՏՐԱՄԱՐԴՐՈՒԹՅՈՒՆ ՊԱՐԳԵՎԵՑ
26.12.2016

«Ռոստելեկոմը» ամանորյա անակնկալներ է մատուցում ոչ միայն իր բաժանորդների երեխաներին, այլ նաև մի շարք կառույցների սաներին ու շահառուներին։

Մասնավորապես, դեկտեմբերի 21-ին «Ռոստելեկոմը» ՍՈԱՐ-Հայաստան բարեգործական ընկերության հետ համատեղ ուրախություն պարգևեցին և տոնի վերածեցին 2-13 տարեկան հարյուր երեխաների օրը։ Երեխաներն այցելեցին կինոթատրոն, մասնակցեցին հյուրասիրության և ստացան քաղցրավենիքներ ու խաղալիքներ սիրելի Ձմեռ պապից։

Երեխաները Շենգավիթ վարչական շրջանի թիվ 141 գիշերօթիկ մսուր-մանկապարտեզի, «Մեր հույս» Նագգաշյան խնամքի կենտրոնի, Երևանի «ԶԱՏԻԿ» երեխաների աջակցության կենտրոնի, Նուբարաշենի թիվ 11 հատուկ մանկատան, «Օրրան» բարեգործական ՀԿ շահառուներն էին։

Դեկտեմբերի 26-ին արդեն Աբովյան քաղաքի երեխաների աջակցության կենտրոնի սաների կողմից կազմակերպված ամանորյա միջոցառմանը ընկերությունն իր մասնակցությունն ունեցավ՝ տրամադրելով նվերներ անապահով ընտանիքների շուրջ հիսուն երեխաների։

«Ամանորը բոլորի տոնն է և մենք պատասխանատվություն ենք կրում բոլոր երեխաների ժպիտների համար»,-նշեց ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ, «Ռոստելեկոմ» Հայաստան, գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։