Նորություններ

A+ A- PRINT_PAGE


ԸՆԴԱՄԵՆԸ ՄԵԿ ՔԱՅԼ ԵՎ ՎՃԱՐՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ Է․ «ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԻՑ ԱՅՍՈՒՀԵՏ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԱՌՑԱՆՑ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ


ԸՆԴԱՄԵՆԸ ՄԵԿ ՔԱՅԼ ԵՎ ՎՃԱՐՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ Է․ «ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԻՑ ԱՅՍՈՒՀԵՏ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԱՌՑԱՆՑ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ
08.02.2016

«Ռոստելեկոմը» Հայաստանում գործարկել է սեփական պաշտոնական կայքից առցանց վճարումների իրականացման ծրագիրը․ մի քանի քայլ և ընկերության ծառայությունների դիմաց ամսական վճարումներ կատարելու համար այլևս որևէ տեղ այցելելու կարիք չկա։ Այս հնարավորությունն առավել արդիական է հատկապես նրանց համար, ովքեր հաճախ են բացակայում երկրից, իսկ հարազատներն օգտվում են «Ռոստելեկոմի» գերարագ Ինտերնետի, Հեռուստատեսության և հեռախոսակապի ծառայություններից։

Առցանց վճարումներ իրականացնելու համար անհրաժեշտ է ընդամենը մուտք գործել ընկերության պաշտոնական կայքի՝ www.rtarmenia.am, «Վճարում» բաժնի «Առցանց վճարումներ» ենթաբաժինը և հետևելով հաջորդական քայլերին կատարել փոխանցում։

Նմանօրինակ գործիքների ներդրմամբ «Ռոստելեկոմն» իր բաժանորդների համար տրամադրվող գերժամանակակից ծառայությունների հետ մեկտեղ ապահովում է հարմարավետ պայմաններ և սպասարկման առավել բարձր որակ։

Մինչ այս ընկերության ծառայությունների դիմաց վճարումներ հնարավոր էր իրակացնել idram, TelCell, EasyPay, Mobidram ակնթարթային համակարգերի և տերմինալների, բջջային դրամապանակների միջոցով, ինչպես նաև կոմերցիոն բանկերի գրասենյակներ այցելելով։

«Ռոստելեկոմը» շարունակում է հավատարիմ մնալ իր որդեգրած քաղաքականությանը և բաժանորդների կողմից ծառայությունների դիմաց վճարումներ իրականացնելիս որևէ միջնորդավճար չի գանձվում՝ անկախ վճարային համակարգի ընտրությունից (այդ թվում նաև TelCell, EasyPay, Mobidram ակնթարթային համակարգերի միջոցով, ինչպես նաև ընկերության կայքում նշված բանկերի մասնաճյուղերում վճարումներ իրականացնելիս)։

«Ռոստելեկոմի» հետ Հայաստանում համագործակցող բոլոր վճարային համակարգերի ու բանկերի հաշվեհամարների մասին մանրամասն տեղեկատվությունն առկա է պաշտոնական կայքի «Վճարումներ» բաժնում՝ http://www.rtarmenia.am/payment ։