Նորություններ

A+ A- PRINT_PAGE


«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ»-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿ ԱՌՑԱՆՑ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ


«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ»-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿ ԱՌՑԱՆՑ  ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
19.09.2018

«Ռոստելեկոմ» Հայաստանը նոր ձևաչափով է հանդես գալիս իր բաժանորդների համար՝ հնարավորություն ընձեռելով բաժանորդագրությունը ձևակերպել նաև առցանց պարզեցված տարբերակով։

 Բացի այդ, առաջին մեկ ամիսը անվճար ծառայություններ կստանան բոլոր նրանք, ովքեր 17.09.2018թ․ մինչև 30․09․2018թ․-ը ներառյալ ժամանակահատվածում «Ռոստելեկոմ»-ի պաշտոնական վեբ կայքի (www.rtarmenia.am) միջոցով բաժանորդագրության հայտ կներկայացնեն ընկերության լայնաշերտ ինտերնետ ծառայության կամ ինտերնետը որպես բաղադրիչ պարունակող փաթեթներից որևէ մեկին (Տրիո, Դուո, Ռինտերնետ)՝ առնվազն մեկ տարի (365 օր)  ժամկետով միանալու համար։

Օնլայն տարբերակով բաժանորդագրվելու համար հարկավոր է ընդամենը մուտք գործել ընկերության պաշտոնական վեբ-կայքի «Միանալ օնլայն» բաժին, քարտեզի օգնությամբ ստուգել հասանելիությունը, ապա ընտրել և բաժանորդագրվել նախընտրելի սակագնային փաթեթին։

Առաջարկի մանրամասներին յուրաքանչյուրը կարող է ծանոթանալ կայքի «Օնլայն բաժանորդագրություն» բաժնում։