Նորություններ

A+ A- PRINT_PAGE


ՎԱՆԱՁՈՐԻ «ՕՐՐԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԱՆԵՐՆ ԱՅԼԵՎՍ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԵՆ ԳԵՐԱՐԱԳ ԻՆՏԵՐՆԵՏ ԿԱՊՈՎ


ՎԱՆԱՁՈՐԻ «ՕՐՐԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԱՆԵՐՆ ԱՅԼԵՎՍ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԵՆ ԳԵՐԱՐԱԳ ԻՆՏԵՐՆԵՏ ԿԱՊՈՎ
07.11.2016

Հայաստանյան «Ռոստելեկոմի» գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը նոյեմբերի 6-ին այցելեց Վանաձորի Օրրան բարեգործական հասարակական կազմակերպություն, ուր աջակցություն է տրամադրվում անապահով ու առավել կարիքավոր ընտանիքների երեխաներին։

«Ռոստելեկոմը», ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակներում, դեռ ամռան ամիսներին հասարակական կազմակերպության խնդրանքով անվճար գերարագ ինտերնետ կապով էր ապահովել Վանաձորի գրասենյակը։ Շուտով Օրրանում նախատեսում են իրականացնել ժամանակակից համակարգիչներով մասնագիտացված նոր սրահի բացումը։

«Տեխնոլոգիաները պետք է հասանելի լինեն յուրաքանչյուրին և հատկապես երեխաներին, որորնք հաճախում են նման կենտրոններ։ Մեր ընկերության կողմից սա փոքրիկ ներդրում է նրանց՝ նոր տեխնոլոգիաներին հաղորդակից լինելու գործում։ Հետագա համագործակցության շրջանակներում համոզված եմ, որ կընդլայնենք ծրագրերն ու աջակցության մեխանիզմները մեր գործընկեր «Օրրան» բարեգործական կազմակերպության հետ՝ ի նպաստ տեխնոլոգիական նոր սերնդի երեխաների կրթության և դաստիարակության»,-համոզմունք հայտնեց «Ռոստելեկոմի» գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։


«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000 թ.- ի ապրիլին Երևան քաղաքում՝ աջակցելու 16 մուրացկան երեխաների: Այնուհետ «Օրրանի» գործունեությունը ընդլայնվել է՝ կենտրոնը ներկայումս աջակցում է ավելի քան 270 երեխաների և 80 տարեցների Երևան և Վանաձոր քաղաքների իր կենտրոններում:

«Օրրան» ԲՀԿ-ի նպատակն է՝ աջակցել Հայաստանի անապահով և առավել կարիքավոր ընտանիքներին, օգնության ձեռք մեկնել փողոցում հայտնված երեխաներին՝ ներառելով նրանց կրթական, մշակութային, հոգեբանական, բժշկական և սոցիալական ծառայությունների մեջ, պայքարել «երեխան որպես ընտանիքում հիմնական հաց վաստակող» գաղափարի դեմ, բացահայտել և զարգացնել երեխաների հետաքրքրություններն ու ընդունակությունները և ուղղորդել նրանց համապատասխան ապագա մասնագիտության, կանխել և վերացնել աղքատության և մուրացկանության տարածումը Հայաստանի երեխաների և տարեցների շրջանում: