Նորություններ

A+ A- PRINT_PAGE


ԱՎԱՐՏՎԵՑ ՌՈՍՏԵԼԵԿՈՄԻ՝ «ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ՆԱԽԱԳԻԾԸ․ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՑ ՇԱՏԵՐՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ՍՏԱՑԱՆ


27.07.2015

 

Ավարտվեց «Նոր հնարավորություններ ուսանողների համար» Ռոստելեկոմի նախագիծը, որը միավորել էր 10 բուհերի 25 ուսանողների։ Նրանք, անկախ մասնագիտությունից, հնարավորություն էին ստացել մասնակցելու մեկ ամիս տևողությամբ ինտերակտիվ ուսուցմանը անմիջապես ընկերության աշխատակիցների մասնակցությամբ։

Գործնական սեմինարների միջոցով ուսանողները ծանոթացան ընկերության ստորաբաժանումների գործունեությանն ու նրբություններին, հնարավորություն ստացան անցնելու ինտերակտիվ ուսուցում շուրջ 10 թեմաներով՝ սկսած հաղորդակցության հմտություններից, մարքեթինգից, բրենդինգից, վաճառքների հմտություններից մինչև օպտիկա և ցանցային լուծումներ, առաջարներ ներկայացրին Ռոստելեկոմի գործունեության տարբեր ուղղությունների վերաբերյալ, մասնակցեցին մի շարք թիմային մրցույթների, ձեռք բերեցին նոր ընկերներ ինչպես ծրագրի մասնակիցների, այնպես էլ հայաստանյան Ռոստելեկոմի  անձնակազմի շրջանում:

Հուլիսի 21-ին ամփոփվեցին արդյունքներն ու մրցութային փուլում հաղթող ճանաչված մասնակցին առաջարկվեց եռամսյա վարձատրվող ուսուցում անցնել Ռոստելեկոմի՝ իր իսկ նախընտրած բաժնում, իսկ ուսուցման ընթացքում դրական արդյունքներ արձանագրելու դեպքում համալրել ընկերության անձնակազմի շարքերը: Բոլոր մասնակից ուսանողներին հայաստանյան Ռոստելեկոմի գլխավոր տնօրենը հավաստագրեր շնորհեց։

Բացի այդ կրեատիվ մտածողությամբ, ճկունությամբ, թիմային ոգով, գիտելիքներով, արագ կողմնորոշվելու ունակությամբ աչքի ընկած ուսանողներներից շատերին ևս ընձեռվեց հնարավորություն միանալու Ռոստելեկոմի անձնակազմին։

Հավելենք, որ նախագծին կարող էին մասնակցելու ուսանողներ ՀՀ բոլոր բուհերի բակալավրիատի 3-րդ և 4-րդ կուրսերից, ինչպես նաև մագիստրատուրայից: Ծրագիրը շարունակական բնույթ է կրելու և հետագայում կիրականացվի ավելի մեծ թվով ուսանողների մասնակցությամբ։