Նորություններ
ԱՄՓՈՓՎԵՑԻՆ "ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԻՆՏԵՐՆԵՏԻՆ 2017" ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
«Ռոստելեկոմ»-ի կողմից ամփոփվեցին հուլիս ամսին հայտարարված «Շնորհակալություն Ինտերնետին 2017» մրցույթի արդյունքները 50+ տարիքի ինտերնետ օգտատերերի համար:
Մասնակցելու համար անհրաժեշտ էր հայտ լրացնել azbukainterneta.ru կայքում՝ փոքր շարադրության միջոցով ներկայացնելով ինտերնետի կարևորությունն ու ընձեռած հնարավորություններն ըստ անվանակարգի թեմայի։
Հայաստանյան մասնակիցներից մրցանակի է արժանացել Անահիտ Սարգսյանը (55տ․), ով ներկայացրել էր ինտերնետի կարևորության իր պատմությունը։
«Ռոստելեկոմ»-ի հայաստանյան գրասենյակի կողմից մրցանակը շնորհվեց կենտրոնական վաճառքի և սպասարկման սրահում՝ նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ մաղթելով մասնակցին։
Անվանակարգերը բազմազան էին՝ «Ինտերնետ-ձեռներեց, Ինտերնետ-գործատու», «Իմ ձեռբերումներն ինտերնետի շնորհիվ», «Ինտերնետ-ճամփորդ», այլ։ Բացի հիմնական անվանակարգերում հաղթող աշխատանքներից մասնակիցներին տրամադրվել են նաև բազմաթիվ խրախուսական և հատուկ նվերներ։
Այս տարի ևս հատուկ խրախուսական մրցանակների են արժանացել 90 և ավել տարիք ունեցող մասնակիցները՝ 91տ, 101տ, այլ։
«Շնորհակալություն Ինտերնետին 2017» խորագիրը կրող մրցույթը Ռուսաստանում անց է կացվում «Азбука Интернета» նախագծի շրջանակներում միջին տարիքի բնակչության շրջանում, որի միջոցով մասնակիցները ներկայացնում են իրենց ձեռքբերումները՝ համակարգչային դասընթացների և Ինտերնետի շնորհիվ։
Մրցույթի և հաղթողների մասին մանրամասն տեղեկատվություն ներկայացված է նախագծի կայքում՝ http://azbukainterneta.ru/konkurs/winners/winners2017.php։
Հայաստանից մասնակիցները բազմիցս ստացել են մրցանակներ։ Այսպես, 2015թ․ երեք հայաստանյան մասնակիցների շնորհվեցին պլանշետներ, իսկ 2016թ․ մրցույթի արդյունքում՝ երկու մասնակցի համակարգչային տեխնիկա։
«Азбука Интернета» նախագիծը Հայաստանում «Ռոստելեկոմ»-ի կողմից իրականացվում է 2015թ․-ից և նպատակն է 50+ տարիքի բնակչության շրջանում հատուկ դասընթացների միջոցով համակարգչային գրագիտության բարձրացումն ու ինտերնետի օգտագործման խրախուսումը։ 2017թ․ նախագծի շրջանակներում դասընթացներ կազմակերպվել են Ամասիա և Ալավերդի քաղաքներում։