Նորություններ

A+ A- PRINT_PAGE


Ռոստելեկոմը և Վեգան հանդես են գալիս նոր համատեղ առաջարկով


04.12.2020

Մենք, մշտապես հանդես գալով նոր հատուկ առաջարկներով մեր բաժանորդների համար, այս անգամ սկսել ենք համագործակցություն Վեգա խանութների ցանցի հետ, որի արդյունքում ներկայացնում ենք սպասված համատեղ առաջարկ։

Եվ այսպես, Ռոստելեկոմի բաժանորդները հնարավորություն կստանան կատարել գնումներ ՄԵԾԱԾԱԽ գներով Վեգայի ցանկացած խանութ-սրահից։

Առաջարկը նաև առավելություններ է ապահովում Վեգայի հաճախորդների համար․ բոլոր Վեգա Գոլդ քարտապանները Ռոստելեկոմից կստանան հավելյալ 10 Մբ/վ ինտերնետի արագություն և հավելյալ 20 հեռուստաալիք՝ ի լրումն իրենց սակագնային փաթեթի։

Հատուկ առաջարկի շրջանակում Ռոստելեկոմի բաժանորդները կապահովեն իրենց բնակարանները հարմարավետությամբ և նորագույն կենցաղային տեխնիկայով՝ Վեգայից, իսկ գերարագ ինտերնետն ու հետաքրքիր ժամանցը սիրով կմատուցի Ռոստելեկոմը։

Ավելին, ք․ Երևան, Սեբաստիա 141/5 հասցեում գործող Վեգա հիպերմարկետում բացվել է Ռոստելեկոմի վաճառքի և սպասարկման կետ, որտեղ հաճախորդները կարող են ստանալ սպասարկում՝ կատարելով արագ և հարմարավետ գործարքներ։

Մանրամասներն՝ այստեղ 

Հեռ․ 060 46 46 46