Նորություններ
ԱՅՍՈՒՀԵՏ «ՌՈՍՏԵԼԵԿՈՄԻ» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ՀՆԱՐԱՎՈՐ ԿԼԻՆԻ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿՈՄԱՏՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
ՎՏԲ Հայաստան բանկը և «Ռոստելեկոմ» ընկերությունը իրենց հաճախորդներին են առաջարկում ևս մեկ վճարման եղանակ հեռահաղորդակցային օպերատորի ծառայությունների դիմաց՝ դրանով իսկ հեշտացնելով ամսական մուծումների գործընթացը։
Այսուհետ «Ռոստելեկոմի» ծառայությունների դիմաց (IP հեռախոսակապ, Ինտերնետ, Սմարթ ԹիՎի) վճարումներ հնարավոր կլինի իրականացնել՝ օգտվելով ՎՏԲ-Հայաստանի 156 բանկոմատներից, որոնք տեղակայված են ՀՀ ողջ տարածքում (հասցեները նշված են ընկերության պաշտոնական կայքում՝http://www.vtb.am/branches/bankomats/)․Բացի այդ, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վճարումներն իրականացվում են բանկի բոլոր 67 մասնաճյուղերի դրամարկղերում, ինչպես նաև 24/7 ռեժիմով՝ ՎՏԲ-Հայաստան բանկի մասնաճյուղերում տեղակայված TelCell վճարային տերմինալների միջոցով։
«Ռոստելեկոմի» ծառայությունների դիմաց վճարումներ կարելի է իրականացնել նաև օգտվելով ՎՏԲ-Հայաստան բանկի «Ինտերնետ բանկինգ» համակարգից, որը շուրջօրյա հասանելիություն ունի աշխարհի ցանկացած կետից, ինչպես նաև պարբերական վճարումների հանձնարարականի միջոցով բանկային կամ քարտային հաշվից վճարումների իրականացման միջոցով։
Վճարումների այլ հնարավորությունների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ՝ այցելելով «Ռոստելեկոմ» Հայաստանի պաշտոնական կայք՝ http://www.rtarmenia.am/payment։
ՎՏԲ-Հայաստան Բանկի մասին
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ, Գովազդի եւ հասարակայնության հետ կապերի բաժին`
հեռ. 51-37-49 (ներք. 34 01), էլ.-հասցե` pr@vtb.am, կայք` www.vtb.am