Նորություններ

A+ A- PRINT_PAGE


«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ»-Ը ԴԱՐՁՆՈՒՄ Է ՏՆԻՑ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԱՎԵԼԻ ՀԱՐՄԱՐԱՎԵՏ՝ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ


02.04.2020

Հաշվի առնելով բնակչության տեղաշարժի սահմանափակումները՝ պայմանավորված երկրում հաստատված արտակարգ դրությունով՝ «Ռոստելեկոմ» ընկերությունը իր կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է տնից աշխատանքի ավելի արդյունավետ և հարմարավետ տարբերակներ:

Ընկերության կողմից մատուցվող ՎԵԲ-Կոնֆերանս Տեսազանգ ծառայությունը հնարավորություն է տալիս փոքր, միջին և խոշոր կազմակերպություններին կազմակերպել և տեխնիկապես ապահովել տեսազանգեր մի քանի օգտատերերի միջև՝ համակարգիչների և ինտերնետի միջոցով: առանց հավելյալ սարքավորումների:


Այս ծառայությունը ստեղծված է SPIRIT մեդիա շարժիչի հիման վրա, որը IP ուղիներով ձայնի և տեսապատկերի հաղորդման տեխնոլոգիաների ոլորտում համաշխարահային առաջատար է։ Տվյալ պրոդուկտի մեջ օգտագործվում են ձայնի և տեսապատկերի HD-ի մշակման ինչպես սեփական տեխնոլոգիաները, այնպես էլ համաշխարհային ստանդարտները և հայտնի բաց պրոտոկոլներ։


ՎԵԲ-Կոնֆերանս Տեսազանգի յուրաքանչյուր կազմակերպիչ (մեկ մուտքանունով և գաղտնաբառով) հնարավորություն ունի վեբ ինտերֆեյսի միջոցով կազմակերպել կոնֆերանս, որին կարելի է հրավիրել որոշակի քանակությամբ մասնակիցների՝ կախված սակագնային փաթեթից:


ՎԵԲ - Կոնֆերանս Տեսազանգ ծառայությունը ունի մի շարք հնարավորություններ և առավելություններ.


• Տեսազանգի ողջ տեղեկատվությունը տեղակայված է հայաստանյան սերվերների վրա,

• Ապահով է. բացառվում է երրորդ անձանց մուտքի հնարավորությունը փոխանակվող հաղորդագրության բովանդակությանը,

• Հնարավոր է միաժամանակ մինչև 50 մասնակցի ներգրավում,

• Ապահովում է միաժամանակ 16 մասնակցի տեսանելիության էկրանին,
• Փաստաթղթերի հետ համատեղ աշխատելու հնարավորություն,
• Ունի կայունության և հուսալիության բարձր մակարդակ` կախված չլինելով արտաքին մայր կապուղիների ծանրաբեռնվածությունից,
• Հնարավոր է մինչև 20% տրաֆիկի խնայողություն՝ համեմատ հայտնի Cloud լուծումների,
• Ծրագիրը հաստատուն աշխատում է բջջային ցանցում և երաշխավորում է ձայնի և տեսապատկերի առավելագույն որակ յուրաքանչյուր օգտատիրոջ համար՝ անկախ այլ մասնակիցների ցանցային պայմաններից,
• Ի տարբերություն այլ թանկարժեք ծառայությունների, որոնք հասանելի են միայն թոփ մենեջերներին կամ նախատեսված են հատուկ կոնֆերանս սենյակների համար, Վեբ – Կոնֆերանս տեսազանգ ծառայությունը ապահովում է նույն որակը և ֆունկցիոնալը. միևնույն ժամանակ ավելի մատչելի և հասանելի է կազմակերպության բոլոր աշխատակիցներին,
• Վեբ – Կոնֆերանս տեսազանգ ծառայությունը ճկուն ծրագրային պլատֆորմ է, որը սովորական համակարգիչները, պլանշետները և հեռախոսները վերածում է HD որակի վիդեո կոնֆերանսի գործիքների,
• Այս հարթակը թույլ է տալիս անցկացնել ոչ միայն վիդեո խորհրդակցություններ, այլև օգտագործել կոնտակտների մեկ միասնական ցանկ, փոխանակել ակնթարթային տեքստային հաղորդագրություններ, համատեղ աշխատել փաստաթղթերի վրա, անցկացնել հարցումներ և քվեարկություններ, և այլն։ Տեսազանգը հնարավոր է ձայնագրել,
• IOS/Android ծրագրային ապահովումների հետ աշխատանքը համատեղելի,
• Հասանելի է Microsoft Internet Explorer, Safari, Chrome, Firefox, Opera, Skype for Business օգտատերերի համար, ինչպես նաև IOS և Android հավելվածների միջոցով,
• Համատեղելի է կապի և բաց պրոտոկոլների համաշխարհային ստանդարտների հետ, այդ թվում SIP, H.323, XMPP, H.264, SVC, G.7xx, H.239, BFCP, VNC, WebRTC:

ՎԵԲ-Կոնֆերանս տեսազանգ ծառայությունը հիանալի տարբերակ է հրավիրելու հրատապ հանդիպումներ շատ մասնակիցների հետ, ովքեր գտնվում են տարբեր բաժիններում, գրասենյակներում, քաղաքներում, ինչպես նաև կազմակերպել հեռավար ուսուցում կամ վերապատրաստում աշխատակիցների և գործընկերների համար: Այս ծառայության միջոցով հնարավոր է անցկացնել օնլայն հարցազրույցներ, բրիֆինգներ, ելույթներ և շատ այլ միջոցառումներ՝ հարմարավետ և շատ արագ ձևով:

«Ստեղծված իրավիճակում, երբ երկրում բնակչության տեղաշարժի սահմանափակումներ կան, «Ռոստելեկոմ» ընկերությունը փորձում է հնարավորինս աջակցել նաև փոքր, միջին և խոշոր ձեռնարկություններին՝ առաջարկելով հաղորդակցության հարմարավետ և նորարական տարբերակներ: Ընկերության կողմից ներկայացվող ծառայությունները կապահովեն մեր կորպորատիվ հաճախորդների գործունեության բնականոն ընթացքը»,- նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:

Տեսազանգի սեանսները կազմակերպվում են անմիջապես Ինտերնետ բրաուզերի միջոցով՝ ծառայության մատուցման Վեբ կայքում: (https://vcs.rtarmenia.am/service/welcome) , ինչպես նաև IOS և Android հավելվածների միջոցով:

«Ռոստելեկոմ» ընկերությունը առաջարկում է նաև Ամպային ԱՀԿ (Cloud PBX - Ավտոմատ հեռախոսային կայան) ծառայությունը, որի միջոցով հնարավոր է միացնել կազմակերպությունների բոլոր հեռախոսները և կառավարել հեռախոսազանգերը մեկ համակարգում՝ ստեղծելով աշխատանքային հաղորդակցության հարմարավետություն:
Cloud ԱՀԿ-ն հեռախոսային վիրտուալ համակարգ է այնպիսի կազմակերպությունների համար, որոնք մշտապես կապի մեջ են և որոնց, հատկապես արտակարգ իրավիճակներում, անհրաժեշտ են հաղորդակցության պրոֆեսիոնալ հնարավորություններ և նորարական լուծումներ:


Ընկերությունը, կարևորելով արտակարգ դրության պայմաններում հեռահար միացման անհրաժեշտությունը, կարճ ժամանակում ստեղծել է հնարավորություն՝ առցանց գրանցվելու տվյալ ծառայության համար և կատարելու բոլոր կարգաբերումները՝ առանց գրասենյակ այցելելու: (https://cloudoffice.ats.am/index.php)

Cloud ԱՀԿ համակարգն ունի հետևյալ տեխնիկական հնարավորություններն ու առավելությունները.

• Զանգերի պարզ և դյուրին կառավարում Վեբ ինտերֆեյսում` https://cloudoffice.ats.am/
• Վիրտուալ ներքին համարներ՝ առանց հավելյալ վճարի
• Զանգերի ինքնուրույն կամ ավտոմատ փոխանցում
• Զանգերի ձայնագրում
• Ձայնային մենյու
• Զանգերի պատմություն
• Մուտքային/ելքային հեռախոսագծերի ինտեգրացիա
• Ինտեգրացիա ընկերության CRM համակարգի հետ
• Թույլատրելի հեռախոսահամարների ինտեգրացիա
• Ավտոզանգ, որի միջոցով հնարավոր է տեղեկացնել առաջարկվող ծառայությունների, ապրանքների և նորությունների մասին
• Մուտքային զանգերի հերթագոյացում և դասակարգված բաշխվածություն

Cloud ԱՀԿ համակարգը ներդրվում է շատ արագ և մատչելի է օգտագործելու համար: Այն չի պահանջում հատուկ հավելյալ սարքավորումներ, հարմարություններ և սպասարկման ու տեխնիկական պայմաններ:

Ծառայությունն ապահովում է ինքնուրույն կառավարվող ճկուն VoIP համակարգ, ինչպես նաև ավտոմատ կերպով ստանում է հերթական թարմացումները՝ ծառայության մատակարարի կողմից:


«Ռոստելեկոմ»-ի կողմից բիզնեսի համար մատուցվող ծառայությունների մասին մանրամասն տեղեկատվություն ներկայացված է ընկերության պաշտոնական վեբ-կայքում՝ https://www.rtarmenia.am/business: