Նորություններ

A+ A- PRINT_PAGE


ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ՀԱՏՈՒԿ ՀԱՅ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ՀԱՄԱՐ․ ԻՎԱՆԱ ՉԱԲԲԱՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


26.12.2017

Դեկտեմբերի 22-ին Գ․Սունդուկյանի անվան թատրոնի դահլիճում հայաստանյան ունկնդիրներին ներկայացավ աշխարհահռչակ Իվանա Չաբբաքը․ հոլիվուդյան հայտնի մասնագետի վարպետության դասը հատուկ հայ հանդիսատեսի համար անցկացվեց ինտերակտիվ ֆորմատով։  
 
Իվանա Չաբբաքի վարպետության դասերի շնորհիվ է, որ բազմաթիվ հոլիվուդյան աստղեր հղկել են սեփական հմտություններն ու համաշխարահային ճանաչում ստացել, արժանացել պատվավոր մրցանակնների կինոարտադրության ոլորտում։ 
 
Ալ Պաչինոն, Ջեք Նիքլսենը, Հոլի Բերին, Մեգ Ռայանը, Շարլիզ Թերոնը, Ջիմ Քերրին, Բրեդ Փիթը և 100-ից ավելի այլ հոլիվուդյան դերասաններ կարողացել են կառավարել սեփական հույզերն ու ընկղմվել դերի մեջ Չաբբաքի վարպետոթյան դասերի շնորհիվ։
 
Հայաստանում առաջին անգամ դերասանների և ռեժիսորների համար կարևոր իրադարձություն էր՝ հնարավորություն էր ընձեռվել այստեղ՝ Հայաստանում, տեսնել և ունկնդրել, անգամ մաս կազմել  աշխարհահռչակ վարպետի դասախոսության։  
 
Միջոցառման հովանավորներից էր «Ռոստելեկոմ»-ը Հայաստանում, ում ներդրումը միջոցառման կայացման գործում անգնահատելի էր։
 
«Հայաստանյան մշակույթի գործիչները, սկսնակ և փորձառու դերասաններն ու ռեժիսորները, ինչպես ցանկացած այլ ոլորտի մասնագետներ, կարիք ունեն տեղեկանալու և ծանոթանալու միջազգային ճանաչում ունեցող հեղինակավոր մասնագետների փորձառությանն ու մոտեցումներին, ունկնդրելու դասախոսություններն ու հարցեր ուղղելու։ «Ռոստելեկոմ»-ը, կարևորելով մշակույթի դերը հասարակության զարգացման, ինչպես նաև սերունդների դաստիարակության գործում, մշտապես պատրաստ է աջակցել նմանօրինակ նախագծերի անցկացմանն ու կայացմանը Հայաստանում»,- «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
 
Միջոցառմանը մասնակցում էին ինչպես սկսնակ դերասաններ և ռեժիսորներ, այնպես էլ հայտնի և վաստակավոր արտիստներ, ովքեր ինտերակտիվ դասախոսության ավարտին Իվանա Չաբբաքի հեղինակած՝ «Արտիստի ուժը» (The Power Of The Actor) բեսթսելլերից բացի հնարավորություն ստացան ինքնագիր վերցնելու։