Նորություններ
«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ»-Ը 2.000.000 ԴՐԱՄ Է ՆՎԻՐԱԲԵՐԵԼ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«Ռոստելեկոմ» Հայաստան ընկերությունը 2.000.000 դրամ է փոխանցել ՀՀ Առողջապահության նախարարության համար բացված գանձապետական հաշվին` կորոնավիրուսի համաճարակի կանխարգելմանն ու հաղթահարմանն ուղղված միջոցառումներին աջակցելու նպատակով:
Ստացված միջոցներն ուղվելու են բժշկական անձնակազմի խրախուսման, բժշկական պարագաների և սարքավորումների ձեռքբերման, ինչպես նաև բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավման աշխատանքներին:
«Մենք մեր պարտքն ենք համարում ամեն կերպ աջակցելու մեր երկրին ու ժողովրդին՝ հնարավորինս շուտ ստեղծված իրավիճակը թոթափելու նպատակով: Մեր բոլոր քայլերն ուղղված են ինչպես տանը մնացող բնակչությանը որակյալ ծառայություններով ապահովելուն, այնպես էլ այն մարդկանց, ովքեր շուրջօրյա և արտակարգ ռեժիմով աշխատում են՝ հիվանդության հետագա տարածումը կանխելու և հաղթահարելու համար»,-նշեց «Ռոստելեկոմ» Հայաստան ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:
«Ռոստելեկոմ» ընկերությունը իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում մշտապես կարևորում և իր աջակցությունն է ցուցաբերում հասարակական կարևոր նշանակություն ունեցող նախաձեռնություններին:
Ավելի վաղ ՀՀ Ֆինանսների նախարարությունը բացել է գանձապետական հաշիվ՝ (https://m.facebook.com/story.php?story_fbid=1171993802986883&id=336154206570851) կորոնավիրուսի համաճարակի կանխարգելմանն ու հաղթահարմանն ուղղված ՀՀ Առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով: