Նորություններ

A+ A- PRINT_PAGE


Նոր հեռուստաալիք՝ Շանթ Kids HD


16.01.2020

Ռոստելեկոմը, մշտապես առաջարկելով լավագույն և վարկանիշային բովանդակություն, այս անգամ իր հեռուստադիտողին է ներկայացնում նոր և շատ սպասված հեռուստաալիք՝ Շանթ Kids HD (ch 517)։

Առաջին հայալեզու շուրջօրյա մանկական ալիքն արդեն իրականություն է մեր բաժանորդների համար։

Հատկանշական է, որ լավագույն մուլտերն ու հեքիաթները կմատուցվեն մեր մանուկներին միայն հայերեն թարգմանությամբ։

Սա սպասված հեռուստաալիք է՝ գունեղ, տպավորիչ, ապահով և ուսուցողական բովանդակությամբ։

Շանթ Kids HD ալիքի հեռուստացանկը ներառում է՝

  • սիրված հայկական մուլտերի անկրկնելի ընտրանի

  • հանրահայտ մուլտֆիլմեր

  • մրցութային հեռուստաշոուներ

  • մանկապատանեկան գեղարվեստական ֆիլմեր

  • լիամետրաժ մուլտեր

  • Союзмультфильм-ի ողջ տեսադարանը

Այսպիսով, Շանթ Kids հեռուստաալիքի շնորհիվ հին ու բարի հեքիաթային հերոսները կդառնան մեր մանուկների շուրջօրյա ուղեկիցները։

Շանթ Kids` մեկ քայլ մանուկներին ընդառաջ