Նորություններ

A+ A- PRINT_PAGE


ՌՈՍՏԵԼԵԿՈՄՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՑԱՆՑԸ


ՌՈՍՏԵԼԵԿՈՄՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՑԱՆՑԸ
25.07.2014

Ռոստելեկոմը գործարկում է վաճառքի նոր ձևաչափ՝ վաճառակետեր: Վերջիններս գործարկվում են հաշվի առնելով բաժանորդների շրջանում արված հարցումներն ու հետազոտությունները:

Ընկերության բաժանորդներն, ի թիվս վաճառքի և սպասարկման սրահների, այսուհետ կկարողանան պայմանագիր կնքել կամ տեղեկատվություն ստանալ նաև ամենաբանուկ վայրերում գործարկվող վաճառակետերի* միջոցով:

Արդեն հունիս-հուլիս ամիսների ընթացքում Ռոստելեկոմի վաճառակետեր գործարկվել են
Մարտունի, Դիլիջան, Արարատ և Մեծամոր քաղաքներում: Մոտ ապագայում նման սպասարկման կետեր կգործարկվեն մի շարք այլ քաղաքներում:

Ռոստելեկոմը, հոգալով իր բաժանորդների մասին, ինչպես նաև մշտապես բարելավելով սպասարկման որակը, շարունակ ընդլայնում է իր ներկայության աշխարհագրությունը, ներդրումներ է իրականացնում ենթակառուցվածքների զարգացման, ընդլայնման ու արդիականացման ուղղությամբ:

 Ռոստելեկոմը բարի հանգիստ և հաճելի ամառային երեկոներ է մաղթում բոլորին:

 

*Shop in Shop – “խանութ խանութի մեջ” սկզբունքով վաճառակետերը լայն տրածում ունեն մոլերում, սուպերմարկետներում, վաճառքի այլ խոշոր վայրերում: Ողջ աշխարհում սպասարկման ոլորտում լայն կիրառություն գտած վաճառքի այս ձևն օգտագործում են մի շարք առաջատար ընկերություններ և ապրաքնանիշեր: