Նորություններ
Ռոստելեկոմի ՎՍՍ-ները անորոշ ժամկետով չեն աշխատի
17.03.2020
Հարգելի՛ բաժանորդներ,
Ելնելով աշխատակիցների և բաժանորդների անվտանգությունից և նոր COVID 19 համաճարակի կանխարգելման նպատակներից՝ հայտարարում ենք, որ 17.03.2020թ.-ից Ռոստելեկոմի բոլոր Վաճառքի և սպասարկման սրահները չեն աշխատելու՝ անորոշ ժամկետով: Սրահների վերաբացման հետ կապված՝ հավելյալ կտեղեկացնենք:
Հիշեցնենք, որ ընկերությունն այս օրերին ուժեղացված ռեժիմով աշխատում է՝ ապահովելով անխափան ծառայությունների բարձր որակը 24/7 ռեժիմով:
Ինչպես նաև՝
- Գործող բաժանորդների համար հասանելի է Հեռախոսային սպասարկման ծառայությունը՝ 060 46 00 00 հեռախոսահամարով, որի օգնությամբ կարող եք առանց տնից դուրս գալու կատարել մի շարք գործարքներ (պայմանագրի վերակնքում, ծառայության ավելացում, կասեցում, սակագնային փաթեթի փոփոխություն և այլն):
- 24/7 ռեժիմով գործում են նաև ընկերության Զանգերի կենտրոնը և Տեխնիկական սպասարկման բաժինը:
- Նոր բաժանորդագրությունների համար 24/7 ռեժիմով գործում է Առցանց բաժանորդագրության էջը՝ https://bit.ly/2QkqEoj
- Մեզ հեռահար միանալու մեկ այլ տարբերակ է Հեռախոսային բաժանորդագրությունը՝ զանգահարելով 060 46 46 46 շուրջօրյա հեռախոսահամարին:
- Մեր բոլոր բաժանորդներին հասանելի են դարձել Սմարթ TV Մանկական և Ժամանցային ժանրերի բոլոր հեռուստաալիքները՝ ապահովելով հաճելի ու հետաքրքիր ինքնամեկուսացումը տանը:
- Կարող եք ԱՆՎՃԱՐ զանգահարել Առողջապահության նախարարության թեժ գիծ՝ 8003 կարճ հեռախոսահամարով:
Առողջ եղեք