Նորություններ
Սմարթ հեռուստատեսությունը հասանելի է դառնում հայաստանյան բոլոր հեռուստադիտողներին
Ռոստելեկոմը սեպտեմբերի 9-ին հայաստանյան բաժանորդներին ներկայացրեց լիովին նոր և առաջադեմ տեխնոլոգիական հենքով կառավարվող Սմարթ հեռուստատեսությունը։ Այսուհետ անգամ հանրապետության ամենահեռավոր քաղաքի բնակիչները կկարողանան իրենց հեռուստացույցը դարձնել Սմարթ և վայելել վերջինիս առավելությունները։
Հայաստանյան շուկայում առաջին անգամ Ռոստելեկոմը ներկայացնում է SmartBox հասկացությունը։ Այն սարք է, որի միջոցով հեռուստատեսությունը դադարում է կատարել միայն հեռարձակողի գործառույթը ձայնագրման ու նախկին հաղորդումների դիտման հնարավորություններով։ Այն կառավարվում է Android օպերացիոն համակարգով և ժամանակակից հավելվածների կիրառմամբ, ընդ որում համակարգը հնարավորություն է տալիս ինտեգրել նորանոր հավելվածներ։
Սմարթ հնարավարությունների շնորհիվ յուրաքանչյուր բաժանորդ կարողանում է հեռուստադիտումը շարունակել նաև այլ սարքավորումների միջոցով՝ հեռախոս, պլանշետ, մուտք գործել youtube, դիտել տեսանյութեր, շփվել Skype-ի միջոցով անմիջապես հեռուստացույցի էկրանից և օգտվել մի շարք օգտակար գործառույթներից։
Ռոստելեկոմը պլանավորում է առաջիկայում նոր հավելվածների մշակման համար համագործակցել հայաստանյան ճարտարագետների հետ՝ ի նպաստ հայաստանում ՏՏ ընկերությունների զարգացման։
«Ռոստելեկոմի անունից թույլ տվեք շնորհավորել հայաստանյան բոլոր սպառողներին․ այսուհետ շուկա է մուտք գործում լիովին նոր ապրանք, ինչն իր հերթին կձևավորի հեռուստադիտման նոր մշակույթ։ Սմարթ հեռուստատեսությունը ձևավորելիս հաշվի ենք առել մեր բաժանորդների և հայաստանյան բոլոր սպառողների կարիքներն ու ցանկությունները։ Վստահ եմ՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամ Ռոստելեկոմի նոր՝ Սմարթ հեռուստատեսության գործառույթներում կգտնի իրեն հետաքրքրող հատվածն ու հավելվածը։ Առաջիկայում մենք նախատեսում ենք համալրել հավելվածները՝ ձևավորելով հավելվածների մեր շուկան (App Store) և համագործակցել հայաստանյան բարձրակարգ ծրագրավողների և ընկերությունների հետ»,—ասաց Ռոստելեկոմ Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը միջոցառման ընթացքում։
Դեռ հունիսին Ռոստելեկոմը հայտարարել էր ZTE կորպորացիայի հետ ռազմավարական համագործացկության մասին, որն ընդգրկում էր մասնավորապես IP հեռուստատեսության և OTT (Over-the-Top) ինտերակտիվ պլատֆորմի ձևավորումը։ Այսօր արդեն ընկերությունը ներկայացնում է համագործակցության առաջին արդյունքները։