Նորություններ

A+ A- PRINT_PAGE


ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿ՝ SMARTBOX ԶԵՂՉՎԱԾ ԳՆՈՎ


16.12.2015

Այսուհետ Ռոստելեկոմի SmartBox սարքը հասանելի կլինի Ռոստելեկոմի վաճառքի և սպասարկման սրահներում՝ 29 000 դրամ ԶԵՂՉՎԱԾ գնով, (42% զեղչ՝ 21000 դրամ խնայողություն), մինչ 2016թ․-ի հունվարի 31-ը ներառյալ։

SmartBox սարքի միջոցով հեռուստադիտողը կարող է դիտել իր սիրելի հաղորդումները և ֆիլմերը ցանկացած վայրում, ցանկացած սարքով` պլանշետով, սմարթֆոնով, ընդամենը 2.5 Մբ/վ Ինտերնետ հասանելիության պարագայում՝ ցանկացած Ինտերնետ մատակարարի կողմից տրամադրվող։

Այսպիսով SmartBox սարքի շնորհիվ այլևս չկան սահմանափակումներ․ անգամ ՀՀ ամենահեռավոր տարածքների բնակիչները կարող են օգտվել Սմարթ հեռուստատեսությունից՝ վայելելով լավագույն հեռուստաալիքներ և ծրագրային բազմաթիվ հավելվածներ։

Ավելին, SmartBox սարքի միջոցով ցանկացած հեռուստացույց վերածվում է նոր սերնդի սմարթ հեռուստացույցի, որը հիանալի լուծում է անալոգայինից թվային հեռարձակման անցման խնդրի համար։