Նորություններ

A+ A- PRINT_PAGE


"Ռոստելեկոմ կրթաթոշակ" մրցույթի ամփոփում


07.10.2019

Շուրջ մեկ ամիս՝ սեպտեմբերի 1-ից 30-ը, Ռոստելեկոմի ուսանող-բաժանորդներն իրենց ստեղծագործ մտքերն էին արտահայտում «Ռոստելեկոմ կրթաթոշակ» մրցույթի շրջանակում։ 

«Ինչպե՞ս կկիրառեի նորագույն տեխնոլոգիաները կրթության մեջ» թեմայով հարյուրավոր էսսեներ բարձրաձայնեցին մեր ուսանողների ցանկությունները, մտքերն ու դիտարկումները նշված թեմայի շուրջ։

Ինչևէ, համապատասխան հանձնաժողովի կողմից ընտրվեցին 3 լավագույն աշխատանքները։

Եվ այսպես, մեր հաղթող մասնակիցներն են՝

1-ին տեղ՝  Լիլիթ Խաչիկյան  - 300 000 դրամ կրթաթոշակ

2-րդ տեղ՝  Լիլիթ Գալստյան - 200 000 դրամ կրթաթոշակ

3-րդ տեղ՝ Ալեքսանդր Թալալյան  - 100 000 դրամ կրթաթոշակ

Շնորհավորում ենք բոլոր հաղթողներին և մաղթում նորագույն տեխնոլոգիաներով գերհարուստ կրթական համակարգ բոլորիս։

Հաղթող մասնակիցների աշխատանքներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝

Լիլիթ Խաչիկյան

Լիլիթ Գալստյան

Ալեքսանդր Թալալյան

 

Շնորհակալություն ենք հայտնում բոլորին մասնակցության համար