Նորություններ
Հայաստանում մեկնարկեց լրագրողների՝ «Տեխնոլոգիաների կյանքի համար - ինտերնետը լույսի արագությամբ» խորագրով մրցույթը
«Ռոստելեկոմը» հայտարարում է լրագրողների շրջանում անցկացվող IV ամենամյա մրցույթի՝ Հայաստանում մեկնարկի մասին: Այսպիսով, մրցույթը ձեռք է բերում միջազգային կարգավիճակ:
Մրցույթն անց է կացվում տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների, տարբեր ոլորտներում կիրառման վերաբերյալ առավել օբյեկտիվ և որակյալ լուսաբանմանը ԶԼՄ-ների և բլոգերների ուշադրությունը հրավիրելու նպատակով: Գլխավոր մրցանակակիրը 2015թ. աշնանը Չինաստանի Շենչժեն քաղաքում Huawei ընկերության գլխամաս կայցելի ռուսաստանյան պատվիրակության կազմում:
«Ռոստելեկոմ» ԲԲԸ արտաքին կոմունիկացիաների դեպարտամենտի տնօրեն Կիրա Կիրյուխինան հայտնեց. «Մենք ուրախ ենք, որ տեղեկատվական տեխնոլոգիաները և դրանց կիրառումը լուսաբանող հայաստանյան լրագրողները նույնպես ստացան հնարավորություն միանալու մեր ստեղծագործական մրցույթին և ստանալու հիանալի մրցանակը: Բոլորին հիավիրում եմ մասնակցելու և հաջողություն մաղթում»:
Մասնակցության հայտ ներկայացնելու համար
անհրաժեշտ է գրանցվել www.smi.rt.ru կայքում: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2015թ. ապրիլի 10-ը: Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ www.smi.rt.ru/about/:
Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ԶԼՄ-ները, որոնք լուսաբանում են ՏՏ ոլորտը՝ տպագիր մամուլ (պարբերականներ, ամսագրեր), ռադիո և հեռուստատեսություն, առցանց մամուլ (այդ թվում նաև լրատվական գործակալություններ), սոցիալական մեդիա հարթակներ (բլոգերներ), ֆոտոլրագրողներ: Մայիսին ժյուրին կընտրի հաղթողին, ով կմեկնի Չինաստան:
«Որպես Հայաստանում Ռոստելեկոմի ղեկավար շատ ու
րախ եմ այս իրադարձությանը: Ինովացիաների ոլորտը ամենադինամիկ զարգացողներից է հանդիսանում և նման մրջոցառումների նպատակը կրթված և տեղեկացված հասարակության ձևավորումն է: Համոզված եմ՝ այս մրցույթի շնորհիվ դրական տեղաշարժեր կգրանցվեն ԶԼՄ-ների կողմից տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առավել խորը և բազմակողմանի լուսաբանման գործում:» _ հայտարարեց ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ, «Ռոստելեկոմ» խումբ, գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:
Հայաստանյան ժյուրիի կազմում ընդգրկվել են հեռահաղորդակցության ոլորտը ներկայացնող մի շարք կառույցների և ԶԼՄ-ների ղեկավարներ՝
- Կարեն Վարդանյան – Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն
- Բագրատ Եգիբարյան - Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի տնօրեն
- Եվա Հյուսյան – Մայքրոսոֆթ Հայաստանի տնօրեն
- Արամ Անանյան – ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության տնօրեն
- Սիրանուշ Գյուրջինյան – ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ, Ռոստելեկոմ խումբ, Հանրային կապերի բաժնի ղեկավար
- Գալինա Դավիդյան – “Новости-Армения” ՄՏԳ գլխավոր տնօրեն:
Ռոստելեկոմը մրցույթը կազմակերպել է Huawei ընկերության, Էլեկտրոնային հաղորդակցության ասոցիացիայի (Ռուսաստան) (РАЭК), Միխայիլով և գործընկերների հետ համագործակցության շրջանակներում, ինչպես նաև առաջատար ռուսաստանյան և հայկական ԶԼՄ-ների տեղեկատվական աջակցությամբ: