Նորություններ

A+ A- PRINT_PAGE


Ռոստելեկոմի ծառայություններն այսուհետ նպաստելու են նաև բժշկության զարգացմանը ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում


29.05.2014

TelemedicineՄայիսի 27-ին Հայաստանի գիտաբժշկական գրադարանի դահլիճից (ք. Երևան, Ռուբինյանց 29) Ռոստելեկոմի նոր՝ ՎԵԲ կոնֆերանսի համար նախատեսված Տեսազանգ ծառայության շնորհիվ կապ հաստատվեց Կապան քաղաքի գլխավոր բժիշկի հետ, ներկայացվեցին գիտաբժշկական գրադարանի առցանց և տպագիր ռեսուրսներն ու քննարկվեցին այս գործիքի միջոցով հետագա համագործակցության ձևերը:

Բացի միջոցառման կազմակերպիչներից ներկա էին ներկայացուցիչներ Հայաստան Համահայկական հիմնադրամի ԱՄՆ արևելյան շրջանից, ինչպես նաև Հայաստանի գլխավոր նեյրովիրաբույժը, ով դասախոսություն կարդաց Կապանի գործընկերների համար:

Միջոցառումն անց էր կացվում Հայաստան Համահայկական Հիմնադրամի հետ համատեղ և նպատակ ունի զարգացնելու համաշխարային լայն ճանաչում ստացած հեռահար բժշկության (Телемедицина) գաղափարը: Նախագիծը կրելու է շարունակական բնույթ և հետագայում առողջապահության ոլորտի ներկայացուցիչները, մասնավորապես բժիշկները և Երևանից, և ՀՀ մարզերից, հնարավորություն կունենան կապ հաստատելու միմյանց հետ, մասնակցելու Գիտաբժշկական գրադարանի կողմից կազմակերպվելիք առցանց դասընթացներին ու գիտաժողովներին: Ամենակարևոր ձեռքներումներից կլինի մշտական կապը, փորձի փոխանակումն ու շփումը արտասահմանյան մասնագետների հետ:

Մասնագետների ներգրավման, ինչպես նաև հայաստանյան բժիշկներին միավորման մասին կհոգա Հայաստան Համահայկական հիմնադրամը՝ ռեսուրսներ տրամադրելով և ակտիվ աջակցելով բժիշկներին: