Նորություններ
Ֆիքսված հեռախոսակապի նոր սակագներ
31.08.2014
Այսուհետ՝ 01.09.2014 թ.ից սկսած, գործելու են նոր սակագներ դեպի ՀՀ այլ ֆիքսված հեռախոսային ցանցեր (դեպի ՀՀ մարզեր) և դեպի Ռուսաստան կատարվող միջազգային զանգերի համար:
Սակագների փոփոխությունները հետևյալն են՝
- Դեպի ՀՀ այլ ֆիքսված հեռախոսային ցանցեր (մարզեր) կատարվող զանգերի սակագինը մեկ րոպեի դիմաց նախկին 15 դրամի փոխարեն, այսուհետ կկազմի 5 դրամ:
- Դեպի Ռուսաստանի ֆիքսված ցանցեր կատարվող զանգերի սակագինը 1 րոպեի դիմաց նախկին 59 դրամի փոխարեն, այսուհետ կկազմի 16 դրամ:
- Դեպի Ռուսաստանի բջջային ցանցեր կատարվող զանգերի սակագինը 1 րոպեի դիմաց նախկին 59 դրամի փոխարեն այսուհետ կկազմի 49 դրամ:
Ընկերությունը մշտապես բարելավում է ծառայությունների մատուցման պայմանները՝ հասանելի դարձնելով բարձրորակ ծառայությունները բոլորին: