Նորություններ
Անցում նոր Սմարթ հեռուստատեսություն ծառայությանը
20.10.2015
Հարգելի՛ Բաժանորդներ,
Տեղեկացնում ենք, որ ս. թ. նոյեմբերի 23-ին ավտոմատ կերպով դադարեցվելու է հին IPTV ծառայության մատուցումը՝ Տեխնիկական հնարավորության բացակայության հիմքով, և անհրաժեշտ է անցում կատարել նոր Սմարթ հեռուստատեսության ծառայությանը։
Սմարթ հեռուստատեսություն ծառայությանն անցնելու համար պարզապես անհրաժեշտ է այցելել Ռոստելեկոմի վաճառքի և սպասարկման մոտակա սրահ և փոխարինել հին սարքը նոր SmartBox սարքով, որը ցանկացած հեռուստացույց կվերածի նոր սերնդի Սմարթ հեռուստացույցի։
Դուք նաև կարող եք զանգահարել 060 46 46 46 շուրջօրյա հեռախոսահամարին. Ռոստելեկոմի աշխատակիցները սիրով և մեծ պատրաստակամությամբ կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին։