Նորություններ
«TV-Ն ՔԵԶ ՀԵՏ» ՀԱՎԵԼՅԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
01.11.2016
Հարգելի՛ Բաժանորդներ,
Տեղեկացնում ենք, որ ս․ թ․ դեկտեմբերի 1-ից դադարելու է Սմարթ IP հեռուստատեսության «TV-ն քեզ հետ» ծառայության մատուցումը։
Ծառայությունը հասանելի կլինի միայն Սմարթ OTT ծառայության բաժանորդների համար՝ «TV-ն քեզ հետ 1», «TV-ն քեզ հետ 2», «TV-ն քեզ հետ 3» և «TV-ն քեզ հետ 4» տարբերակներով։
Կախված տրամադրվող էկրանների քանակից (iOS համակարգով աշխատող հեռախոս, դյուրակիր համակարգիչ և այլն)՝ բաժանորդը վճարում է «TV-ն քեզ հետ» ծառայության ամսավճար՝ յուրաքանչյուր հաջորդ էկրանի համար 300 դրամ (ներառյալ ԱԱՀ):