Նորություններ
Ռոստելեկոմը վետերանների կողքին է. հուշագիր ստորագրվեց Վետերաների միավորման հետ
Ռոստելեկոմը հիշում և բարձր է գնահատում Հայրենական Մեծ պատերազմի բոլոր մասնակիցների հերոսությունն ու հաղթանակի օրվան՝ մայիսի 9-ին ընդառաջ հուշագիր է ստորագրում ՀՀ վետերանների միավորման խորհրդի հետ վետերաններին ուղղված աշխատանքներում աջակցության ցուցաբերման նպատակով:
Ռոստելեկոմ գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանի և Խորհրդի նախագահ Սիմոն Եսայանի կողմից ստորագրված հուշագրի շրջանակներում ընկերությունը պատերազմի վետերաններին նվիրում է բարձրորակ անվասայլակներ, որոնք ուղարկվելու են մարզերում բնակվողներին նրանց տեղաշարժն ապահովելու և առօրյան հեշտացնելու նպատակով:
Ընկերությունը բարձր է գնահատում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության դերը հասարակության խնդիրների լուծման գործում և պատասխանատվություն է ստանձնում համագործակցելու միության հետ և հետագա աշխատանքներում ու ծրագրերում: