Նորություններ

A+ A- PRINT_PAGE


Viasat բոլոր ալիքներն այսուհետ՝ Ռոստելեկոմի ցանցում


23.09.2020

Մենք մշտապես թարմացնում ենք Սմարթ հեռուստատեսության ալիքների ցանկը՝ մեր բաժանորդների համար հասանելի դարձնելով լավագույն բովանդակությամբ և որակյալ հեռուստաալիքներ:

Եվ այսպես, Ռոստելեկոմի Սմարթ հեռուստատեսության բաժանորդներին ս. թ. 23.09- ից հասանելի կլինեն Viasat ընկերության բոլոր հեռուստաալիքները, որոնք առանձնանում են իրենց տարաբնույթ և բազմաժանր բովանդակությամբ՝ վայելելով համաշխարհային բարձր վարկանիշ:

Հատկանշական է, որ Viasat ալիքների VIP փաթեթը հնարավորություն կունենան վայելել միայն Ռոստելեկոմի բաժանորդները:

Ֆիլմերի, ուսուցողական, ժամանցային, սպորտային ժանրերի այս հեռուսատաալիքները լիովին կապահովեն մեր բաժանորդների հետաքրքիր հեռուստաժամանցը:

1. Viasat Explore – Այս հեռուստաալիքը բոլոր նրանց համար է, ովքեր մշտապես փնտրում են նոր արկածներ, արտասովոր զգացողություններ՝ նորովի բացահայտելով մեզ շրջապատող աշխարհը:

2. Da Vinci – Իր ոճի մեջ եզակի այս ուսուցողական հեռուստաալիքն օգնում է բոլոր տարիքի հետաքրքրասերներին ճամփորդել գիտության անծայրածիր աշխարհում՝ վերածելով ուսուցումը հետքրքիր ժամանցի:

3. Viasat Nature – Այս հեռուստաալիքով խոսում է բնությունը՝   պատմելով մեր մոլորակի զարմանահրաշ գեղեցկության ոգևորիչ պատմությունը:

4. Viasat History – Ճանապարհորդենք պատմության ամենագաղտնի անկյուններով՝ բացահայտելով մարդկային քաղաքակրթության զարգացումը հեղինակավոր պատմաբանների տեսանկյունից:

5. TV 1000 – Հազար ֆիլմ՝ հազարավոր էմոցիաներ համաշխահային կինոարտադրության լավագույններից:

6. TV 1000 Action – Անսպառ էներգիա և ադրենալին Action ժանրի լավագույն ֆիլմերից՝ գանգստերները,  լրտեսները, հանցագործները և նրանց դեմ անվերջ պայքար մղող ոստիկանները, բոլորն այստեղ են:

7. TV 1000 Русское Кино – Այս ալիքով կարող եք հանդիպել ռուսական կինոյի հին և բարի կերպարներին՝ բացահայտելով նորերին:

 

Viasat VIP փաթեթ

8. VIP Premiere – Շատ սպասված կինո- պրեմիերաներն այստեղ են:

9. VIP Megahit – Համաշխարհային կինոհիթերը, օսկարակիրներն ու բլոքբաստերները կարելի է դիտել  կրկին ու կրկին:

10. VIP Comedy – Այս ալիքը նվիրված է ամենասիրելի կինոժանրին՝ կատակերգությանը, որը կբարձրացնի ցանկացածի տրամադրությունը:

11. VIP Serial – Պարզապես հնարավոր չէ աչք կտրել այս սերիալներից:

12. Viasat Sport – Սպորտային ուշագրավ հանդիպումներ, արդի ուժեղագույն մարզիկներ՝ ուղիղ եթերից, պրոֆեսիոնալ մեկնաբանմամբ:

13. Viasat Nature/Viasat History HD –  2 ալիք մեկ կոճակի տակ՝ HD որակով:


Ի դեպ, սիրելի բաժանորդներ, դուք ունեք շուկայում բացառիկ հնարավորություն անմիջապես հեռուստաէկրանից բաժանորդագրվելու այն Viasat հեռուստաալիքներին, որոնք ներառված չեն ձեր փաթեթում՝ սկսած ընդամենը 190 դրամ ամսավճարից: