Նորություններ

A+ A- PRINT_PAGE


Ռոստելեկոմը կապահովի WiFi հասանելիություն Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում


14.04.2020

Արտակարգ դրության այս դժվարին օրերին Ռոստելեկոմը մեր հայրենակիցների կողքին է նույնիսկ հիվանդանոցային պայմաններում՝

ապահովելով որակյալ ինտերնետ հասանելիություն:

ՄասնավորապեսՆորք ինֆեկցիոն հիվանդանոցիինչպես նաև հիվանդանոցի նոր մոդուլային շինության համար հաշված օրերի ընթացքում կառուցվել է ցանցինչի շնորհիվ այստեղ գտնվող բոլոր հիվանդասենյակներում ապահովել  ենք բարձրորակ WiFi հասանելիություն: 

Այսպիսով՝ հիվանդներին ու բժիշկներին, ովքեր այս օրերին ամենից շատն ունեն դրա կարիքը, հնարավորություն է ընձեռվել պահել կապը հարազատների ու առհասարակ արտաքին աշխարհի հետ և առօրյան կազմակերպել ավելի հետաքրքիր:

Հատկանշական էոր ընկերությունը նաև բարձրացրել է ինտերնետի թողունակությունը Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի ու նոր մոդուլային շենքի տարածքում՝ երաշխավորելու որակյալ ու անխափան կապի ապահովումն այստեղ:

Նշենքոր նախագիծն իրականացվում է Ռոստելեկոմի և Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի կողմից համաֆինանսավորմամբ:

Շնորհակալություն ենք հայտնում Q-Group ընկերությանը արագ արձագանքման, ակտիվ համագործակցության և ցանցի կառուցման աշխատանքերի գործընթացին աջակցելու համար: