A+ A- PRINT_PAGE


Մինչև 200 Մբ/վ նոր արագություններ և նոր առաջարկ՝ Ռոստելեկոմից


26.08.2021

Ռոստելեկոմը կրկին հանդես է գալիս նորություններով․ այսուհետ ընկերության Ինտերնետ ծառայության բաժանորդները կստանան նոր՝ ավելի բարձր հիմնական արագություններ։

Մենք նաև ազդարարում ենք «Արագությունը կարևոր է» նոր հատուկ առաջարկի մեկնարկը։

Եվ այսպես,  բոլոր նրանք, ովքեր մինչ ս․ թ․ նոյեմբերի 15-ը «Արագությունը կարևոր է» առաջարկի շրջանակում 1 տարով կմիանան Մոնո սակագնային փաթեթին կամ կվերակնքեն գործող պայմանագիրը, կստանան Ինտերնետի ՔԱՌԱՊԱՏԻԿ արագություն, մինչև 200 Մբ/վ՝ կախված սակագնային փաթեթից։

Դուո և Տրիո փաթեթային առաջարկների դեպքում ինչպես նոր, այնպես էլ գործող բաժանորդները (վերակնքման դեպքում) կստանան Ինտերնետի ԵՌԱՊԱՏԻԿ՝ մինչև 200 Մբ/վ արագություն և Սմարթ հեռուստատեսության բազմաժանր շատ ալիքներ։

«Արագությունը կարևոր է» առաջարկի մանրամասներն՝ այստեղ