Ռոստելեկոմ - Ինեկոբանկ համատեղ վարկային քարտ


Եթե Դուք Ռոստելեկոմի բաժանորդ եք* և ցանկանում եք ստանալ վարկային գիծ ու արդյունավետ կառավարել Ձեր դրամական միջոցները, ապա Ռոստելեկոմ-Ինեկոբանկ համատեղ քարտը նախատեսված է հենց Ձեզ համար: Ինեկոբանկ և Ռոստելեկոմ համատեղ քարտը հատուկ նշանակության վարկային քարտ է` նախատեսված Ռոստելեկոմի գործող և նոր բաժանորդներին արտոնյալ պայմաններով քարտային վարկային գիծ տրամադրելու համար:

Քարտը ստանալու համար կարիք չկա ներկայացնել աշխատանքի վայրից տեղեկանք: Դե իսկ քարտի ակտիվացումն ու ընթացիկ սպասարկումը կլինեն անվճար. միայն անհրաժեշտ է մոտենալ Ռոստելեկոմի մոտակա վաճառքի և սպասարկման սրահ կամ Ինեկոբանկի որևէ մասնաճյուղ՝ ներկայացնելով անձնագիր և սոցիալական քարտ: Վարկի հաստատման վերաբերյալ որոշումը կընդունվի 2 աշխատանքային օրվա ընթացքում:

 

Ինեկոբանկ և Ռոստելեկոմ համատեղ վարկային քարտի սպասարկման սակագներ

Դրույթ

Պայման/Սակագին

Քարտի տեսակը

ArCa

Քարտային հաշվի արժույթ

ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար

Քարտի տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթեր

Անձնագիր, սոցիալական քարտ

Քարտի թողարկում

անվճար

Քարտային հաշվի սպասարկման վճար

անվճար

Վարկի հաստատում

անվճար

Քարտի գործողության ժամկետ

3 տարի

Վարկային գծի առավելագույն սահմանաչափ

300.000 ՀՀ դրամ

1.200 ԱՄՆ դոլար

Օգտագործված վարկային գծի դիմաց հաշվարկվող տարեկան տոկոսադրույք

AMD 22 %

USD 20 %

Անկանխիկ գործարքների իրականացում

2 աշխատանքային օրվա ընթացքում

Քարտային հաշվի վաղաժամկետ փակում

անվճար

Քաղվածքի տրամադրում

անվճար

Քաղվածքի ամսաթիվ (Statement Date)

յուրաքանչյուր ամսվա 1-ը

Միացում SMS ծառայությանը

անվճար

Կատարված յուրաքանչյուր գործարքի վերաբերյալ SMS հաղորդագրության ուղարկում

20 ՀՀ դրամ

Վճարման ժամկետ` սկսած քաղվածքի օրվանից (ներառյալ)

21 օր

 

Ինչու՞ Ռոստելեկոմ-Ինեկոբանկ համատեղ քարտ

  • Քարտի անվճար թողարկում
  • Քարտի անվճար սպասարկում գործողության ողջ  ժամկետի համար,
  • Վարկային գծի տրամադրում առանց եկամուտը հավաստող տեղեկանքի**,
  • Վարկային գծից արտոնյալ տոկոսադրույքով օգտվելու հնարավորություն,
  • Մինչև 40% զեղչի հնարավորություն գործընկերների ավելի քան 100 առևտրի և սպասարկման կետերում
  • Վարկային գծի բազմակի օգտագործման հնարավորություն քարտի գործողության ողջ ընթացքում,
  • Քարտի և վարկային գծի գործողության ավելի երկար ժամկետ՝ 3 տարի,
  • Ինտերնետի միջոցով կոմունալ վճարումների և քարտից քարտ փոխանցումների հնարավորություն
  • Քաղվածքի անվճար ստացման հնարավորություն

Առաջարկի վերջնաժամկետն է՝ 01․03․2016թ․։

 

Պայմաններ

 

*Բոլոր նոր բաժանորդները, ովքեր միանում են Ռոստելեկոմի որևէ ժամկետային սակագնային փաթեթի, կստանան մինչև 150,000 դրամ վարկային գիծ, իսկ բոլոր նրանք, ովքեր օգտվում են Ռոստելեկոմի ծառայություններից 6 ամիս և ավելի երկար ժամանակահատվածում, կստանան վարկային գիծ իրենց սակագնային փաթեթի ամսավճարի քսանապաըիկի և առավելագույնը մինչև 300,000 դրամի չափով:

**Հատուկ դեպքերում բանկը լրացուցիչ կարող է պահանջել նաև եկամուտը հավաստող փաստաթուղթ

***Համատեղ քարտի տրամադրման մանրամասն պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ: