ՕԳՏՎԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Ընդհանուր դրույթները www.rtarmenia.am, www.rostelecomarmenia.am և www.tvrt.am ինտերնետային կայքերը «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` «Օպերատոր») պաշտոնական ինտերնետային կայքերն են (այսուհետ` «Կայք»): Սույն Օգտվելու պայմանները կարգավորում են նաեւ TVRT.AM հավելման օգտագործումը, որը տրամադրվում է «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՍՊ ընկերության հետ համագործակցությամբ: Կայքից օգտվելուց առաջ խնդրում ենք ծանոթանալ ստորև բերված պայմանների հետ: Կայքից օգտվողը հաստատում է, որ ընդունում և պարտավորվում է կատարել սույն Կայքից օգտվելու` ստորև շարադրված պայմանները և պահանջները (այսուհետ` «Օգտվելու պայմաններ»): Կայքում զետեղված տվյալներն ու տեղեկությունները հիմնված են հրապարակման պահին գործող և այդ տվյալներին ու տեղեկություններին վերբերվող օրենքների, օրենսդրական ակտերի և Օպերատորի ներքին կանոնակարգող փաստաթղթերի վրա` այնպես, ինչպես Օպերատորը ընկալում և կիրառում է դրանք: Համապատասխան օրենքների, օրենսդրական ակտերի և Օպերատորի ներքին կանոնակարգող փաստաթղթերի փոփոխությունները կարող են հիմք հանդիսանալ սույն Կայքում զետեղված տվյալների և տեղեկությունների փոփոխման և/կամ համալրման համար: Կայքում զետեղված տվյալներն ու տեղեկությունները չեն հանդիսանում խորհրդատվություն և չեն կարող օգտագործվել որպես խորհրդատվություն: Օպերատորը չի երաշխավորում Կայքում զետեղված այլ աղբյուրներից ստացված տեղեկությունների իսկությունն ու ճշտությունը և պատասխանատվություն չի կրում այդ տեղեկություններում տեղի ունեցած անճշտությունների և/կամ սխալների համար: Ցանկացած դեպքում Օպերատորը հորդորում է Կայքից օգտվող անձանց, անհրաժեշտ լինելու դեպքում ստանալ համապատասխան անկախ մասնագիտական խորհրդատվություն: Օպերատորի կողմից մատուցվող Ծառայությունների վերաբերյալ տեղեկությունները կարող եք ստանալ սույն Կայքից և/կամ Օպերատորի Վաճառքի և սպասարկման սրահներից: Օպերատորի կողմից մատուցվող Ծառայությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, Օպերատորին՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008թ. դեկտեմբերի 10-ի թիվ 686 Ա որոշմամբ Հայաստանի Հանրապետության տարածքում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի (ցանցի շահագործման) համար տրամադրված Հայաստանի Հանրապետության տարածքում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի թիվ 0494 լիցենզիայով, ինչպես նաև համապատասխան Ծառայությունը կարգավորող Օպերատորի ներքին կանոնակարգող փաստաթղթերով: Օգտվելու պայմանները կիրառվում են Կայքում զետեղված այլ պայմանների հետ միաժամանակ և հանդիսանում են այդ պայմանների անբաժանելի մասը: Օպերատորը կարող է ինքնուրույն, առանց նախնական իրազեկման ցանկացած ժամանակ փոփոխել Կայքում զետեղված նյութերի, այդ թվում Կայքում զետեղված պայմանների բովանդակությունը: Օպերատորի կողմից Կայքում կատարվող փոփոխությունները ունեն իրավական ուժ Կայքում տեղադրման պահից, եթե ուժի մեջ մտնելու այլ կարգ չի նախատեսված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Կայքից օգտվողների կողմից սույն Կայքից շարունակական օգտվելը, Կայքի շարունակական շահագործումը նշանակում է, որ Կայքից օգտվողը ընդունել է Կայքում կատարված փոփոխությունները այնպես, ինչպես այդ փոփոխությունները կան:
Օպերատորի անվանումը և ապրանքային նշանը Օպերատորի անվանումն է` Հայերեն` լրիվ`«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» փակ բաժնետիրական ընկերություն կրճատ` «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ Ռուսերեն` լրիվ` закрытое акционерное общество «ДЖИЭНСИ-АЛЬФА» կրճատ` ЗАО «ДЖИЭНСИ-АЛЬФА» Անգլերեն` լրիվ ` "GNC-ALFA" Closed Joint-Stock Company կրճատ` "GNC-ALFA" CJSC
Օպերատորը հանդիսանում է «Ռոստելեկոմ» խմբի անդամ և մատուցում է հեռահաղորդակցության ծառայություններ «Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո: Կայքում հիշատակվող` Օպերատորի Ծառայությունների և ապրանքատեսակների անվանումները Օպերատորի ապրանքային նշաններն են, որոնց իրավական պաշտպանությունը երաշխավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և համապատասխան պայմանագրերով:
Հեղինակային և հարակից իրավունքները Կայքի բովանդակությունը տրամադրված է Օպերատորի կողմից և Կայքի բովանդակության հանդեպ հեղինակային և/կամ հարակից իրավունքները պատկանում են Օպերատորին կամ պայմանագրային հիմունքներով Օպերատորի հետ համագործակցող այլ անձանց: Օպերատորի հեղինակային և/կամ հարակից իրավունքները պաշտպանված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, համապատասխան միջազգային փաստաթղթերով: Կայքի բովանդակությունը ենթակա չե վերարտադրման, փոփոխման, փոխանցման, ցուցադրման, տարածման որևէ կերպ կամ որևէ ձևով, առանց ընկեության գրավոր համաձայնության կամ թույլտվության: Կայքում զետեղված նյութերը նախատեսված են Կայքից օգտվողների անձնական օգտագործման համար և Կայքից օգտվողների կողմից չեն կարող օգտագործվել կամ տարածվել առևտրային նպատակով:
Տվյալների գաղտնիության երաշխիքները Օպերատորը կարող է այլ անձանց կողմից Կայքից օգտվելու ընթացքում ստացված նյութերը կամ տեղեկությունները հավաքագրել և օգտագործել այդ անձանց հետ փոխհարաբերությունների կարգավորման, ինչպես նաև Ծառայությունների պատշաճ որակը ապահովելու նպատակով: Կայքին ցանկացած կերպ հաղորդված անհատական տվյալները օգտագործվելու են Օպերատորի կողմից միայն Բաժանորդներին մատուցվող Ծառայությունների կազմակերպման և այդ Ծառայությունների որակի բարելավման նպատակով: Օպերատորը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները հավաքագրված անհատական տվյալների անվտանգությունն ապահովելու համար: Կայքի միջոցով Օպերատորի կողմից հավաքագրված տվյաները հանդիսանում են Օպերատորի սեփականությունը և ենթակա չեն որևէ եղանակով այլ անձանց փոխանցման, բացառությամբ այն դեպքերի, երբ վերոհիշյալ տվյալները` Օպերատորի կողմից Ծառայությունների մատուցումն ապահովելու նպատակով փոխանցվում են Օպերատորի հետ պայմանագրային հիմունքներով համագործակցող անձանց և Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ նախատեսված դեպքերի: Անհատական տվյալներ չպարունակող տեղեկությունները, այլ նյութերը և/կամ հաղորդագրությունները, որոնք փոխանցում եք Կայքին համարվում են ոչ գաղտնի: Դարնալով Օպերատորի Բաժանորդ, գրանցվելով Կայքում, Կայքից օգտվողը համաձայնում է իր մասին տեղեկությունների հավաքմանը, օգտագործմանը և փոխանցմանը` Օպերատորի մոտ գործող «Գաղտնիության երաշխիքների» քաղաքականությանը համաձայն: Օպերատորն իրավունք ունի հավաքագրված անձնական տվյալները հաղորդել կամ տրամադրել երրորդ անձանց միայն այն դեպքերում, երբ.
Օպերատորի պատասխանատվության սահմանափակումը Սույն կետը սահմանափակում է Կայքի համար Օպերատորի պատասխանատվությունը: Սույն կետի դրույթները կիրառվում են այնքանով, որքանով դրանք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը: Օպերատորը ձեռնարկում է իրեն հայտնի բոլոր ողջամիտ միջոցները Կայքում զետեղված տեղեկատվության ճշտությունը և ամբողջականությունը ապահովելու նպատակով: Կայքում զետեղված նյութերն ու տեղեկությունները տրամադրվում են «ինչպես հասանելի են» և/կամ «ինչպես կան» հիմունքներով` առանց Կայքի գործողության, մուտքի հնարավորության, երրորդ անձանց համար հասանելիության, տվյալների և տեղեկությունների ամբողջականության, ճշտության կամ համապատասխանության վերաբերյալ որևէ երաշխիքի: Կայքի նյութերից, տեղեկություններից, ծառայություններից օգտվելու արդյունքում առաջացած բոլոր ռիսկերի համար ամբողջապես և բացառապես պատասխանատու են Կայքից օգտվողները: Օպերատորը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմաններում չի կրում որևէ պատասխանատվություն Կայքից օգտվողների կողմից Կայքում զետեղված նյութերի, տեղեկությունների վրա հիմնվելու արդյունքում կամ դրանց օգտագործման հետևանքով կրած որևէ վնասների համար: Օպերատորը չի երաշխավորում Կայքի մշտական գործողությունը և այն, որ Կայքը կբավարարի Կայքից օգտվողների բոլոր պահանջները: Օպերատորը չի երաշխավորում երրորդ անձանց կողմից Կայք անխափան մուտքի հնարավորությունը, ինչպես նաև Կայքի անխափան աշխատանքը: Օպերատորը ձեռնարկելու է իրեն հասանելի բոլոր միջոցները Կայքի անխափան աշխատանքը ապահովելու համար: Միաժամանակ Օպերատորը պատասխանատվություն չի կրում Կայքի աշխատանքի հնարավոր թերությունների կամ խափանումների հետևանքների համար: Կայքից օգտվողները իրենք են կրում իրենց տվյալների և/կամ սարքավորումների, կապուղիների պատշաճ տեխնիկական վիճակի, ծրագրերի անխափան աշխատանքի ապահովման, սարքավորումների հակավիրուսային պաշտպանության նպատակով իրականացվող կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու համար պատասխանատվությունը: Օպերատորը պատասխանություն չի կրում Կայքում զետեղված նյութերի և տեղեկությունների կանոնավոր թարմացնելու և վերանայելու համար` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի: Կայքի բովանդակությունը կարող է պարունակել անճշտություններ և/կամ տպագրական վրիպումներ: Կայքում օգտագորժված վերնագրերն ու ենթավերնագրերը դրվել են սոսկ հարմարությունից ելնելով և չեն կարող որևէ կերպ ազդել Կայքում զետեղված նյութերի և/կամ տեղեկությունների մեկնաբանության վրա:
Կայքի օգտագործումը Կայքից օգտվելիս Կայքից օգտվողները պարտավորվում են չձեռնարկել որևէ գործողություններ, որոնց արդյունքում Օպերատորին և/կամ Օպերատորի Բաժանորդներին կամ Կայքից այլ օգտվողներին կպատճառվի որևէ անհանգստություն կամ վնաս: Կայքից օգտվողները չպետք է ձեռնարկեն որևէ քայլեր, որոնց արդյունքում որևէ կերպ կխոչընդոտվի Օպերատորի կողմից Ծառայությունների մատուցման գործընթացը:
Օպերատորի Ծառայություններից օգտվելը Օպերատորի կողմից մատուցվող Ծառայություններից օգտվելը պայմանավորված է Օպերատորի կողմից շահագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի աշխատանքով և այդ ցանցի ծածկույթով: Օպերատորը չի երաշխավորում մատուցվող Ծառայությունների հասանելիությունը բոլոր այն անձանց համար, որոնք ցանկանում են օգտվել Օպերատորի Ծառայություններից: Օպերատորը գործադրում է իրեն հասանելի բոլոր գործողությունները մատուցվող Ծառայությունների հասանելիության և անխափան աշխատանքի ապահովման համար: Օպերատորի Ծառայություններից օգտվելու համար Օպերատորի հնարավոր Բաժանորդները պետք է տրամադրեն իրենց մասին որոշ տեղեկություններ և/կամ ներկայացնեն փաստաթղթեր: Հավաստի տեղեկություններ և/կամ փաստաթղթեր չտրամադրելը կարող է հանգեցնել Ծառայությունների մատուցման մերժմանը, Ծառայությունների կասեցմանը կամ դադարեցմանը: Օպերատորի կողմից Կայքի միջոցով կամ այլ եղանակով մատուցվող Ծառայությունների համար վճարումն իրականացվելու է Օպերատորի կողմից սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համաձայն: Հեռուստատեսային ծառայությունները մատուցվում են Հիբրիդ ԹիՎի-ի միջոցով, որպես IPTV լուծում և TVRT.AM հավելման միջոցով՝ որպես շարժական լուծում: TVRT.AM-ն օգտագործվում է www.tvrt.am կայքի հետ համատեղ:
Դրույթների առանձին կիրառման հնարավորությունը Եթե Օգտվելու պայմանների դրույթներից որևէ մեկը ինչ-որ պատճառով ճանաչվել է ուժը կորցրած, անիրագործելի կամ օրենսդրությանը չհամապատասխանող, ապա դա չի կարող ազդել Օգտվելու պայմանների այլ դրույթների գործողության վրա:
Այլ անձանց ինտերնետային Կայքերը Օպերատորը տեղեկատվական նպատակով կարող է տրամադրել Կայքում այլ ինտերնետային կայքերի համար գերտեքստային կապեր (hypertext links): Միաժամանակ Օպերատորը պատասխանատվություն չի կրում Կայքի հետ կապված այլ կայքերի աշխատանքի և/կամ բովանդակության համար: Այլ կայքերի հետ նման կապակցումների հետ կապված ռիսկը կրում են Կայքից օգտվողները:
Կիրառվող օրենքը Կայքի կամ վերջինիս միջոցով մատուցվող ցանկացած Ծառայության հետ կապված կամ այդ Ծառայություններից բխող յուրաքանչյուր հարցը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Էլեկտրոնային հաղորդագրությունները Օպերատորը չի երաշխավորում ինտերնետի միջոցով ուղարկված հաղորդագրությունների լիարժեք ապահովությունը, քանի որ նրանք կարող են կորել, փոփոխության կամ հափշտակման ենթարկվել: Օպերատորը պատասխանատվություն չի կրում ինտերնետի միջոցով ուղարկված հաղորդագրությունների հետ կապված վնասների համար:
Հարցումները Անհրաժեշտ տեղեկություններ ստանալու համար Կայքից օգտվողը կարող է ուղարկել էլեկտրոնային հաղորդագրություն կամ այցելել Օպերատորի Վաճառքի և սպասարկման սրահներ:
Օպերատորի վավերապայմանները «ՋԻէՆՍԻ-ԱԼՖԱ» փակ բաժնետիրական ընկերություն |