Թարգմանությունը անգլերենից հայերեն

 ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Համառոտ նկարագրություն


Բարի գալուստ Ռոստելեկոմ (այսուհետ` “Ռոստելեկոմ”, “Մենք”, “Մեզ” կամ “Մեր”):

Ռոստելեկոմը տրամադրում է Լայնաշերտ Ինտերնետ, IP հեռուստատեսություն, ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ (այսուհետ` “Ծառայություն/Ծառայություններ”), որոնք մշակվել են նորարարական հեռահաղորդակցման տեխնոլոգիաների կիրառմամբ:


Մեր Գաղտնիության Քաղաքականությունը տարածվում է բոլոր այն այցելուների, օգտատերերի և այլոց (այսուհետ` “Յուրաքանչյուր”, “Օգտատեր”, “Դուք” կամ “Ձեր”) վրա, ովքեր նման ծառայություններից օգտվելու իրավունք ունենք:

Սույն Գաղտնիության Քաղաքականությունը կարգավորում է www.tvrt.am, www.rtarmenia.am, www.rostelecomarmenia.am կայքերի ("այսուհետ` “Կայք”) օգտատերերից ստացված տեղեկատվության հավաքագրման, կիրառման, պահպանման և բացահայտման եղանակները:

Սույն Գաղտնիության Քաղաքականությունը կիրառվում է այն կայքերի և բոլոր ապրանքների, ծառայությունների և Ռոստելեկոմի կողմից հասանելի ցանկացած այլ ծրագրակազմերի նկատմամբ:

Սույն Գաղտնիութան Քաղաքականությամբ սահմանված են Ձեր իրավունքներն և պարտականություները:  Եթե Դուք համաձայն չեք սույն Գաղտնիության Քաղաքականությամբ սահմանված պայմանների հետ, ապա Դուք իրավունք չունեք օգտվել սույն ծառայություններից:

Երբեմն Մենք ձեզ կառաջարկենք օգտվել հատուկ ֆունկցիաներից, որոնց նկատմամբ բացի սույն Գաղտնիության Քաղաքականությունից, սահմանված են համապատասխան պայմաններ: Նման դեպքերում, տվյալ ֆունկցիաների նկատմամբ սահմանված պայմանները կկիրառվեն՝ սույն Գաղտնիության Քաղաքականության պայմանների հետ հակասության առկայության դեպքում:

 

1. Անձնական տվյալներ

Մեզ իրավունք է վերապահվում օգտատերերից ստանալ անձնական տվյալներ տարբեր եղանակներով, ներառյալ, սակայն առանց սահմանափակման, օգտատերերի մեր կայք այցելության, հարցումներին արձագանքելու, ձևաթերթիկներ լրացնելու միջոցով, ինչպես նաև այլ գործունեություն ծավալելու, ծառայություններից, ֆունկցիաներից կամ աղբյուրներից օգտվելու միջոցով, որոնք հասանելի են մեր կայքում: Օգտատերերից, անհրաժեշտության դեպքում, կպահանջվի տրամադրել իրենց անունը և էլեկտրոնային փոստի հասցեն: Օգտատերերը, ինչևիցե, իրավունք ունեն մեր կայք այցելել անանուն կարգավիճակով: Մենք օգտատերերից անձնական տվյալները հավաքագրում ենք միայն այն դեպքում, եթե նրանք իրենց կամքով ցանկանում են մեզ տրամադրել նման տվյալները: Օգտատերերը միշտ իրավունք ունեն հրաժարվել իրենց անձնական տվյալները Մեզ տրամադրելուց, բացառությամբ այն դեպքերից, եթե վերջիններս նպատակ ունեն կատարել կայքի հետ կապված համապատասխան գործողություններ:

 

2. Ոչ անձնական բնույթի տվյալներ

Ռոստելեկոմը իրավունք ունի հավաքել օգտատերերի մասին ոչ անձնական բնույթի տվյալներ ամեն անգամ, երբ վերջիններս կապ հաստատեն մեր կայքի հետ: Ոչ անձնական բնույթի տվյալները կարող են իրենց մեջ ընդգրկել բրաուզերի անվանումը, համակարգչի տեսակը, տեխնիկական տվյալներ օգտատերերի վերաբերյալ և մեր կայքի հետ կապ հաստատելու միջոցները, ինչպիսիք են.օպերացիոն համակարգի տեսակը, ինտերնետային ծառայության պրովայդերի անունը և այլ համանման տեղեկություններ:


3. Ինտերնետային բրաուզերի քուքիներ

Մեր կայքը իրավունք ունի կիրառել “քուքիներ”` Օգտատիրոջ աշխատանքը ավելի արդյունավետ  դարձնելու նպատակով: Օգտատիրոջ ինտերնետային բրաուզերը քուքիները պահում է իր կոշտ սկավառակի վրա` գրառման նպատակառումներից ելնելով և երբեմն վերջիններիս մասին տվյալները վերահսկելու նպատակով: Օգտատերը իրենց ընտրությամբ կարող են իրենց ինտերնետային բրաուզերի պարամետրերում համապատասխան փոփոխություն կատարելով անջատել քուքիների գրանցման ֆունկցիան, կամ միացնել քուքիների ուղարկման ազդանշանի ֆունկցիան: Նման դեպքերում անհրաժեշտ է տեղեկացված լինել այն մասին, որ կայքի որոշ բաժիններ կարող են սխալ գործել:


4. Հավաքագրված տեղեկությունների կիրառման եղանակները

Մենք իրավունք ունենք հավաքագրել և կիրառել օգտատիրոջ անձնական տվյալները

- հաճախորդի սպասարկումը բարելավելու նպատակով

Ձեր կողմից տրամադրած տվյալները մեզ հնարավորություն կտան արձագանքել Ձեր հաճախորդի սպասարկման պահանջներին` ավելի արդյունավետ բավարարելու նպատակով:

- օգտատիրոջ փորձը (աշխատանքը) անհատականացնելու նպատակով

Մենք իրավունք ունեն օգտագործել տվյալները ընդհանուր առմամբ` հասկանալու համար, թե ինչպես են մեր օգտատերերը որպես խումբ օգտվում ծառայություններից և մեր կայքում առաջարկված աղբյուրներից:

 

5. Օգտատերերի տվյալների պահպանման եղանակները

Մենք կիրառում ենք տվյալների հավաքագրման, պահպանման և մշակման համապատասխան եղանակներ և անվտանգության միջոցներ՝ մեր կայքում պահպանված Ձեր անձնական տվյալները, օգտատիրոջ անունները, ծածկագիրը, գործարքի վերաբերյալ տեղեկությունները և տվյալները անիրավասու ներխուժումից, փոփոխումից, բացահայտումից կամ ոչնչացումից պաշտպանելու ուղղությամբ:

 

6. Օգտատիրոջ անձնական տվյալների տարածում

Մենք իրավունք չունենք այլ անձանց վաճառել կամ ժամանակավորապես տրամադրել օգտատերերի մասին անձնական տվյալները: Մենք իրավունք ունենք մեր գործընկերներին, վստահված անձանց և գովազդատուներին վերոնշյալ նպատակներից ելնելով տրամադրել ընդհանուր բնույթի ժողովրդագրական տեղեկություններ, որոնք պարունակում են անձնական տվյալներ մեր այցելուների և օգտատերերի մասին:

 

7. Ինտերակտիվ կապ սոցիալական ցանցերի հետ

Որոշ երկրներում գտնվող անդամների համար, եթե Դուք Ձեր Ռոստելեկոմ IPTV կամ TVRT.AM պրոֆիլները միացնեք Ձեր Facebook-ի և Odnoklassniki-ի պրոֆիլների հետ, ապա մենք կարող ենք անընդմեջ Ձեր և Ձեր Facebook-ի և Odnօklassniki-ի ընկերների մասին տվյալներ ստանալ, մինչև Դուք չանջատեք այդ կապը: Մենք իրավունք ունենք ներմուծել, օգտագործել, տարածել և պահպանել նման տվյալները` Ռոստելեկոմի ծառայությունները բարելավելու նպատակով: Բացի այդ, Ռոստելեկոմ IPTV-ի Ձեր պրոֆիլը կամ TVRT.AM պրոֆիլը Facebook-ի և Odnoklassniki-ի պրոֆիլի հետ կապ հաստատելով, մենք ինքնաբերաբար Ձեր գործունեության մասին տեղեկությունները, այդ թվում նաև Ձեր սարքերի միջոցով հրապարակված տեղեկությունները կտեղադրենք Facebook-ում կամ Odnoklassniki-ում: Ներկայումս, մենք Ձեզ առաջարկում ենք Ձեր կողմից տեղադրած ֆիլմերի, ծրագրերի կամ ալիքների մասին տվյալների տարածման տարբերակներ` կիրառելով “Հավանում եմ/Չեմ հավանում” ֆունկցիան, որը առկա է շատ սարքերում: Ձեր ընկերները և այլոք, ովքեր իրավունք ունեն դիտել Ձեր տվյալները Facebook-ում կամ Odnoklassniki-ում, նույնպես իրավունք ունեն տեղեկանալ այն մասին (Facebook-ում կամ Odnoklassniki-ում), որ Դուք հանդիսանում եք Ռոստելեկոմի անդամ, ինչպես նաև ծանոթանալ Ձեր կողմից տեղադրած ֆիլմերի և ծրագրերի անվանումների հետ և տեղեկանալ այն մասին, որ Դուք օգտվում եք Ռոստելեկոմի ծառայություններից: Դուք նույնպես հնարավորություն ունեք տեսնել նմանատիպ տեղեկություններ Ձեր Facebook-ի և Odnoklassniki-ի ընկերների մասին, ովքեր միացած են Ռոստելեկոմին: Խնդրում ենք նկատի ունենալ, որ Facebook-ը և Odnoklassniki-ը իրավունք ունեն ներմուծել, օգտագործել և պահպանել սույն տվյալները: Մանրամասնությունների համար ծանոթացեք Facebook-ի կամ Odnoklassniki-ի գաղտնիության քաղաքականության հետ, այդ թվում նաև նրանց կողմից կիրառվող տեղեկությունների մշակման եղանակների հետ: Տվյալների հետագա տարածումը կանխելու նպատակով Դուք կարող եք անջատել կապի ֆունկցիան` մտնելով Ձեր IPTV ծրագրակազմի «Կարգավորումներ» («Settings») մենյուն: Դուք նույնպես հնարավորություն ունեք վերահսկել, թե ինչպիսի տվյալներ պետք է փոխանցվեն Facebook-ի կամ Odnoklassniki-ի գաղտնիության Պարամետրերում:  Խնդրում ենք ի նկատի ունենալ այն, որ Facebook-ի կամ Odnoklassniki-ի ձեր գաղտնիության պարամետրերը չեն վերահսկում Ռոստելեկոմի տվյալների փոխանցումը: Արդյունքում, եթե դուք որոշեք կապել Ձեր Facebook-ի կամ Odnoklassniki-ի և Ռոստելեկոմի պրոֆիլները և միացնել փոխանցման ֆունկցիան, ապա Ձեր բոլոր Facebook-ի կամ Odnoklassniki-ի ընկերները, ովքեր նույնպես միացված են, կարող են ծանոթանալ Ռոստելոկոմի Ձեր գործողությունների հետ, եթե վերջիններս օգտվում են Ռոստեկելոմի ծառայություններից, մինչև Դուք չորոշեք թաքցնել համապատասխան անվանումները: Մենք, Facebook-ը կամ Odnoklassniki-ը անընդմեջ փոփոխում և բարելավում ենք տվյալ ֆունկցիան, և հետևաբար, փոխանցվող հասանելի ֆունցկիաները և տվյալները կարող են ժամանակ առ ժամանակ ենթարկվել փոփոխության: Նման փոփոխությունները կարող են կատարվել առանց նախապես ծանուցման և ներառված չեն սույն քաղաքականությունում կամ Օգտագործման պայմաններում:

 

8. Մտավոր սեփականության և հեղինակային իրավունքների պաշտպանում

Մենք հարգում ենք այլ անձանց իրավունքները և նույնը ակնկալում ենք Ձեզանից:

Մենք տրամադրում ենք Ձեզ օժանդակ ծրագրեր, որոնք կօգնեն Ձեզ պաշտպանել Ձեր մտավոր սեփականության և հեղինակային իրավունքները: Եթե դու բազմիցս խախտեք այլ անձանց մտավոր կամ/և հեղինակային իրավունքները, ապա մեզ իրավունք է վերապահված, անհրաժեշտության դեպքում, փակել ձեր հաշիվը:

 

9. Երեխաների մասին տվյալների գաղտնիություն

Ռոստելեկոմը չի հավաքում կամ պահանջում տվյալներ 18 տարեկանից ցածր անձանցից, ինչպես նաև չի թույլատրում նման անձանց գրանցվել` ծառայություններից օգտվելու նպատակով: Նման ծառայությունները և իրենց բովանդակությունները նախատեսված չեն 18 տարին չլրացած երեխաների համար: Այն դեպքում, եթե մենք տեղեկանանք այն մասին, որ ստացել ենք անձնական տվյալներ 18 տարեկանից ցածր անձանցից առանց վերջիններիս ծնողների համաձայնության, ապա մենք իրավասու ենք անհապաղ ջնջել նման տվյալները: Եթե դուք հավատացած եք, որ մեզ մոտ պահպանվում են ցանկացած բնույթի տվյալներ 18 տարին չլրացած երեխաների մասին, ապա խնդրում ենք կապնվել մեզ հետ:

 

10. Գործող օրենք և իրավասություն

Մուտք գործելով մեր կայք Դուք ընդունում եք այն փաստը, որ վերջինից օգտվելու և այցելելու հետ կապված բոլոր հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով: Առաջացած վեճերը կարգավորվում են յուրաքանչյուր կողմի երկու ներկայացուցիչիներից բաղկացած հանձնաժողովի կողմից: Այն դեպքում, եթե կողմերը չգան համաձայնության, ապա նշված վեճերը կկարգավորվեն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով:

 

11. Սույն պայմանների ընդունումը

Մեր կայքից օգտվելով, դուք համաձայնվում եք պահպանել սույն քաղաքականության պայմանները: Այն դեպքում, եթե Դուք համաձայն չեք քաղաքականության պայմանների հետ, ապա խնդրում ենք չօգտվել մեր կայքից կամ ծրագրերից: Ձեր կողմից կայքից շարունակ օգտվելը, վերջինիս քաղաքականության մեջ փոփոխությունները հրապարակելուց հետո, կնշանակի, որ Դուք ընդունում եք նման փոփոխությունները:

 

12. Հետադարձ կապ

Սույն Գաղտնիության Քաղաքականության, կայքից օգտվելու պայմանների կամ կայքում գործարքներ կատարելու վերաբերյալ հարցեր ունենալու դեպքում, խնդրում ենք կապնվել մեզ հետ. social@rtarmenia.am or +374 60 464646

 

13. Գաղտնիության քաղաքականության փոփոխություն

Ռոստելեկոմը իր հայեցողությամբ իրավունք ունի ցանկացած պահին փոփոխություն մտցնել սույն Գաղտնիության Քաղաքականությունում: Փոփոխություն մտցնելու դեպքում, մենք էջի ստորև մասում կնշենք վերջին փոփոխման ամսաթիվը: Մենք խորհուրդ ենք տալիս մեր օգտատերերին փոփոխությունները ստուգելու համար հաճախակի մուտք գործել տվյալ էջ, որպեսզի տեղեկացված լինեն այն մասին, թե ինչպիսի եղանակներ են կիրառվում մեր կողմից՝ հավաքագրված անձնական տվյալները պաշտպանելու համար: Դուք հաստատում և համաձայնվում ենք այն մասին, որ պարտավորվում եք պարբերաբար վերանայել սույն Գաղտնիության Քաղաքականությունը և լինել միշտ տեղեկացված փոփոխությունների մասին: Սույն Գաղտնիության Քաղաքականության ցանկացած փոփոխությունից հետո Ռոստելեկոմից կամ իր ծառայություններից մշտական օգտվելը կնշանակի, որ Դուք ընդունում եք նման փոփոխությունները: