Իրադարձություններ

A+ A- PRINT_PAGE


ԱՎԱՐՏԻՆ ՄՈՏԵՑԱՎ «ՌՈՍՏԵԼՈԿՈՄԻ» ԿԱԶԱՄԱԿԵՐՊԱԾ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ ՄԻՋԻՆ ՏԱՐԻՔԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ


ԱՎԱՐՏԻՆ ՄՈՏԵՑԱՎ «ՌՈՍՏԵԼՈԿՈՄԻ» ԿԱԶԱՄԱԿԵՐՊԱԾ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ ՄԻՋԻՆ ՏԱՐԻՔԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
06.07.2016

Հուլիսի 1-ին ավարտվեց միջին տարիքի քաղաքացիների համակարգչային գրագիտության բարձրացմանն ուղղված հերթական դասընթացը, որն անց էր կացվում Հայաստանում իրականացվող “Азбука Интернета” նախագծի շրջանակներում։

Միջին և բարձր տարիքի ուսանողների համար նախատեսված երկրորդ դասընթացի տևողությունը 12 դասաժամ էր, խմբում ընդգրկված էին 60-75 տարեկան տասնվեց մասնակիցներ, ովքեր ավարտին ստացան նաև հավաստագրեր։

Դասընթացի ծրագիրը մշակված է «Ռոստելեկոմի» կողմից միջին տարիքի ուսանողների համար և Հայաստանում իրականացվում է Ռուսաստանի մշակույթի և գիտության կենտրոնի հետ համատեղ Վ․Պլեխանովի անվան համալսարանի երևանյան մասնաճյուղի համակարգչային լսարաններում, դասավանդում են բուհի ուսանող-կամավորները «Азбука Интернета» հատուկ ձեռնարկի միջոցով։

Դասընթացավարները վերապատրաստում են անցել 50+ տարիքի ուսանողների հետ աշխատանքը ճիշտ կազմակերպելու համար և ծրագիրն իրականացնում են հնարավորինս մատչելի մեթոդներով։

««Ռոստելեկոմը» շատ է կարևորում այս նախագծի իրականացումը Հայաստանում և առաջիկայում դասընթացները կշարունակվեն՝ հաշվի առնելով գրանցվողների ակտիվությունը։ Կարող ենք փաստել, որ նախագիծը կայացել է և շնորհիվ ստացած գիտելիքների՝ մասնակից տարեց ուսանողները հետագայում նորանոր հաջողություններ են գրանցում»,- նշեց հայաստանյան «Ռոստելեկոմի» հանրային կապերի բաժնի ղեկավար Սիրանուշ Գյուրջինյանը։

Հիշեցնենք, որ «Азбука Интернета» նախագծի շրջանակներում «Ռոստելեկոմն» անց է կացնում «Շնորհակալություն Ինտերնետին 2016» խորագիրը կրող մրցույթը միջին տարիքի բնակչության շրջանում, որի մասին մանրամասները տեղադրված են www.azbukainterneta.ru կայքի «Մրցույթի մասին» բաժնում։


«Азбука Интернета» նախագծի մասին

«Азбука Интернета» նախագիծը հատուկ մշակված ամբողջական ծրագիր է միջին տարիքի բնակչության համար, որը մատչելի կերպով տրամադրում է տեղեկատվություն օգտակար և կարևոր բոլոր գործիքների, գործառույթների վերաբերյալ։

Մասնավորապես, դասընթացի ժամանակ կիրառվող ձեռնարկում տեղ են գտել «Աշխատանք տեքստի հետ», «Աշխատանք Ինտերնետում», «Տեղեկատվության որոնում Ինտերնետում», «Անվտանգ Ինտերնետ», «Էլեկտրոնային ծառայություններ», «Պետական կառույցների կայքեր», «Առցանց գնումներ», «Առցանց շփում» բաժիններն ի թիվս այլ՝ ոչ պակաս կարևոր բաժինների՝ համակարգչային հմտությունների զարգացման վերաբերյալ։

Ձեռնարկը հայաստանյան լսարանի համար հատուկ մշակում է անցել, և այստեղ ներկայացված են ինչպես հայկական պետական կառույցների կայքերն ու առցանց գործառույթները, կոմունալ ծառայություններ ներկայացնող ընկերությունները, այնպես էլ այլ կարևոր տեղեկատվական ռեսուրսներ։