Իրադարձություններ

A+ A- PRINT_PAGE


«ՌՈՍՏԵԼԵԿՈՄՆ» ԱՄՓՈՓԵՑ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ՝ «ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ-ԻՆՏԵՐՆԵՏ ԼՈՒՅՍԻ ԱՐԱԳՈՒԹՅԱՄԲ» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ


«ՌՈՍՏԵԼԵԿՈՄՆ» ԱՄՓՈՓԵՑ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ՝ «ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ-ԻՆՏԵՐՆԵՏ ԼՈՒՅՍԻ ԱՐԱԳՈՒԹՅԱՄԲ» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
27.05.2015

 
Մայիսի 26-ին «Ռոստելեկոմի»՝ Երևանի կենտրոնում տեղակայված գրասենյակում ամփոփվեցին լրագրողների շրջանում անցկացված՝ «Տեխնոլոգիաներ կյանքի համար-Ինտերնետ լույսի արագությամբ» խորագիրը կրող մրցույթի արդյունքները։ Հաղթող  ճանաչվեց հեռուստալրագրող Հայկուհի Ասատրյանը։

Մրցույթը ռուսաստանյան լրագրողների շրջանում շուրջ չորս տարվա պատմություն ունի, և հայաստանյան լրագրողների մասնակցությունը մրցույթին հաղորդեց միջազգային կարգավիճակ։ Հայաստանում այն մեկնարկել էր 2014թ․ դեկտեմբերին։ 

Միջոցառման ընթացքում ամփոփելով արդյունքները՝ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանն ընդգծեց ՏՏ ոլորտի մասին հանրությանն իրազեկման կարևորությունն ու պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակը, որ դրսևորում են հայաստանյան լրագրողներն այս հարցում։

Գլխավոր տնօրենը մրցանակներ և պատվոգրեր հանձնեց բոլոր մասնակիցներին՝ շնորհակալություն հայտնելով ակտիվ մասնակցության համար։

Հաղթողը հունիսին կայցելի Մոսկվա համառուսաստանյան մրցույթի մյուս մասնակիցների հետ միասին, որտեղ կհայտարարվեն նաև աշնանը Չինաստան մեկնող ռուսաստանյան լրագրողների անունները։

Աշնանը հաղթող լրագրողների պատվիրակությունը կայցելի Չինաստանի Շենչժեն քաղաքում Huawei ընկերության գլխամաս։