Իրադարձություններ

A+ A- PRINT_PAGE


«ՌՈՍՏԵԼԵԿՈՄԸ» ՏԱՐԵՑՆԵՐԻ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԱՆՎՃԱՐ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ՍԱՐՔԵՐ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ


«ՌՈՍՏԵԼԵԿՈՄԸ» ՏԱՐԵՑՆԵՐԻ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԱՆՎՃԱՐ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ՍԱՐՔԵՐ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ
25.12.2015


«Ռոստելեկոմը», ամանորի նախաշեմին անակնկալ նվերներ էր պատրաստել տարեցների և հաշմանդամների կենտրոնների համար։

Հայաստանի տարբեր քաղաքներում՝ Վանաձոր, Գյումրի, Աբովյան, Երևան, տեղակայված տարեցների և հաշմանդամների կենտրոնները հնարավորություն ստացան ամանորյա ծրագրերը դիտել «Ռոստելեկոմի» բարձրորակ հեռուստատեսության միջոցով․ «Ռոստելեկոմը» հեռուստատեսային սարքեր և ծառայություններ տրամադրեց «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամին, Երևանի թիվ 1 տուն-ինտերնատին, Նորքի տուն-ինտերնատին։

Ամանորյա գունագեղ հաղորդումներն ու ֆիլմերն այսուհետ հասանելի կլինեն նաև ծերանոցներում ապրող միայնակ տարեցներին։

Բացի այդ Աբովյան քաղաքի «Նարեկ» ծերանոցին, Գյումրու տուն-ինտերնատին, «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամին և Երևանի թիվ 1 Տուն-ինտերնատին դյուրակիր համակարգիչներ տրամադրվեցին անկողնային հիվանդների և տարեցների համար համակարգչի միջոցով հարազարտների հետ շփումը հեշտացնելու նպատակով։

Հաստատությունները տնօրենները փաստեցին, որ վերջին տարիներին տարեցներն առավել մեծ հետաքրքրություն են ցուցաբերում ինտերնետ ռեսուրսների և տեսազանգերի նկատմամբ (Skype), քանի որ հնարավարություն են ստանում ոչ միայն իրենց առօրյան հագեցնելու, այլ ամենակարևորը՝ անգամ hեռավոր անկյունում բնակվող հարազատների հետ շփվելու և կարոտն առնելու։

«Ռոստելեկոմը» նախատեսում է 2016թ․ համագործակցել խնամքի յուրաքանչյուր կենտրոնի հետ համկարգչային գրագիտության բարձրացման «Азбука Интернета» նախագծի շրջանակներում և անվճար դասընթացներին ներգրավել նաև նշված կառույցների խնամքի տակ գտնվող անձանց։

«Ռոստելեկոմը» սեր և ջերմություն է մաղթում յուրաքանչյուրին ոչ միայն Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին, այլ նաև ողջ տարվա ընթացքում։